#ՄաքուրԵրևան #համապետականշաբաթօրյակ Հարգելի համաքաղաքացիներ,
Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության
#ՄաքուրՀայաստան ծրագրով Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի ընթացքում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: