Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՄԵՋ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
03:31, շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
ՌՈՒՍԵՐԵՆԻ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՄԵՋ
    

Հասկացողները հասկանում են, որ ռուսերենի՝ որպես 2 -րդ պետական լեզու հայտարարելը, ՔԱՂԱՔԱԿԱՆ նկատառումներովա ու ըտեղ որևէ բան անել չենք կարող, պետք էլ չի, որ որևէ իզուր ջանքեր դնենք էդ ուղղությամբ: Քաղաքական նկատառումներով ստացվեց զուտ էն պատճառով, քանի որ Հայաստանը գտնվել ու գտնվումա ռուսական տարածաշրջանային ազդեցության գոտում: Պետքա «ներողամիտ» ըլնել Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ եվրոպական երկրների հանդեպ, որոնք ժամանակին չուզեցին Հայաստանը նվաճել ու սարքել իրանց ազդեցության գոտին: Հովսեփ Էմինը վկա: Բայց քանի որ պատմաաշխարհագրական փաստը մեզ ասումա, որ Ռուսաստանի ազդեցության գոտում ենք, պետքա խաղանք իրա թելադրած կանոններով: Սուն Ցզին իրա ժամանակ ասելա. «Ինչպես որ փոքր բանակը չի կարող պատերազմել մեծ բանակի դեմ, ըտենց էլ փոքր պետությունը չի կարող մրցակցել մեծ պետության հետ»: Սա կարաք ընդունեք, կարաք՝ չընդունեք; Ով չի ընդունում, միգուցե ջայլամա, կամ ուղղակի չի կարողանում, իսկ որ ավելի վատա՝ չի ուզում հասկանալ իրավիճակը, իրա գորձնա:

Ի վերջո, ի՞նչ վատ բան կա ռուսերենի՝ որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակի սահմանման մեջ: Խորհրդային իշխանության ժամանակ ամբողջ խորհրդային հանրապետությունով մեկ ընդունված էր թիվ մեկ պետական լեզուն՝ ՌՈՒՍԵՐԵՆԸ: Բայց դրանից կարծեմ մենք՝ հայերս հայերենը չմոռացանք: Իսկ ինչքա՞ն տաղանդավոր ՀԱՅԵՐԵՆՈՎ գրողներ ու բանաստեղծներ տվեցինք մենք՝ հայերս, խորհրդային իշխանության տարիներին: Թվարկել արժի՞, միգուցե վատ հասկացողների համար արժի, բայց ոչ էս գրառման մեջ, քանի որ չափից շատ կերկարի հոդվածը, իսկ մարդիկ թեև երկար, բայց կարևոր բաները ծուլանում են ու չեն սիրում կարդալ:

Ուրեմն, ով հասկացավ էս պատմական փաստը ու իրողությունը, ուրեմն կհասկանա նաև, որ որևէ գաղտնիք ու պարադոքս չկա, թե էդ ո՞նց էղավ, որ ռուսերենի՝ նման համատարած կիրառության կարգավիճակի պայմաններում մեր՝ Հայաստանի մշակութային - ԳՐԱԿԱՆ կյանքը, աննախադեպ զարգացման հասավ ու մենք էլ չկորցրինք մեր ազգային ինքնությունը:

Ամբողջ «գաղտնիքը» նրանումնա, որ ռուսերենի միջոցով թարգմանվեցին համաշխարհային նշանակության գլուխգործոցները ու այդպիսով հայ մարդը կարողացավ ծանոթանալ ոչ միայն Եվրոպական, այլև՝ Համաշխարհային գրականությանը, պատմությանը: Ա՛յ թե որնա ռուսաց լեզվի արժեքը: Տեսականորեն վերցնենք ու Ռուսաստանի տեղը դնենք Անգլիային, ով նվաճած ըլներ մեզ, անգլերենը հայտարարվեր որպես պետական լեզու, էդ դեպքում հայերը կկարողանային Անգլերենի միջոցով ծանոթանալ ոչ միայն համաշխարհային, այլև՝ Ռուսական գրականությանը ու զարգացնել սեփական գրական - գիտական կյանքը, միտքը: Սա էլ ա հասկանալի:
     Ի վերջո, եթե կարծում եք, թե էսօր ռուսից թեկուզ մշակութային, գիտական, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում մենք սովորելու այլևս որևէ բան չունենք, պետքա ասել՝ սխալվում եք: Ուսումնառությունը պերմանենտ պրոցեսա ոչ միայն անհատի մակարդակով, այլև ազգային - գլոբալ մասշտաբով: Էդ պրոցեսի ընդհատվելու ուղղակի հետևանքը ու արդյունքը դեգրադացիանա, մի բան, որը մեզ փաստորեն առաջարկում են արևմտականները: Այնինչ, խորհրդային ժամանակ հայությունը ներգրավվեց էդ պրոցեսի մեջ հենց ՌՈՒՍԵՐԵՆԻ շնորհիվ: Բացի էդ, քիչ թարգմանչական գործեր չէղան ուղղակիորեն բուն եվրոպական գլխավոր լեզուներից՝ անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, իտալերենից, իսպաներենից:

Այսպիսով, եթե ուզում եք բռնել պերմանենտ դեգրադացման ուղին ապա մերժե՛ք ռուսերենը՝ մեծ փիլիսոփայություն ու իմաստ պարունակող հարուստ լեզուներից մեկը: Ռուսերենի հանդեպ էս տեսակ սվիններով վերաբերմունքը նշանակումա ուղղակիորեն մոռանալ ու աքացի տալ նախնյաց վաստակին, ովքեր հենց էդ ռուսերենից հայերեն թարգմանչական վիթխարի աշխատանքի շնորհիվ կրթեցին ու դաստիրակեցին մի պատկառելի սերնդի, որ մոտ անցյալում լիբերալ - արևմտական տականքի միջոցառումների հետևանքով թալանվի ու մտնի գերեզմանը, իսկ իրանից հետո էկող սերունդը այլասերվի նույն տականքի սև, անգրագետ, այլասերող պրոպագանդայից:


    

    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     23.09.2017
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6152 | 0 | 0
Facebook