Քաղաքականությունից մի ինչ որ բան հասկացող մարդկանց համար փողոցային ՝՝պայքարի՝՝ մեթոդիկան էսօր լրիվա իրան սպառել: Չի սպառել մենակ քաղաքականությունից զրոների, հետևաբար նաև՝ իշխանությունների ու նրանց գործակատարների համար: Վերջիններիս համար փողոցով քաղաքականություն կառուցելու մեթոդիկան ավելիյա կատարելագործվել ու էսօր հասելա իրա զարգացման գագաթնակետին:
Քաղաքական պայքարի փողոցային մեթոդիկան հենվումա սովորական հավաքների՝ միտինգների ու երթերի վրա, որոնք ունեն իրանց լավ մտածված ֆիզիկական կառուցվածքը:
Պայքարի էդ ձևում ունենք՝ հրապարակ, բեմ ու հանդիսատես:
Բեմին կանգնած կեղծ լիդերը, դեմագոգը, խոսումա ամբոխահաճո բանալ բաներից՝ սկսելով՝ ՝՝իմ հզոր՝՝, ՝՝անկախ՝՝, ՝՝ազատ ժողովուրդ՝՝ բառերով, որով շոյումա ամբոխի՝ որպես կնոջ ինքնագնահատականը: Ու մաքսիմալ հիմար բաներիցա խոսում, որ ամբոխը ասի՝ մալադեց, սաղ ճիշտա ասում: Ամբոխը լավ ծանոթա մենակ բանալ հիմարություններին:
Եթե միտինգը հրավիրող ուժը ներկայացնումա մի որևիցե պարտիա, ապա սովորաբար միտինգավորների առաջին գոտում կանգնածները հանդիսանում են տվյալ պարտիան ներկայացնող ուժը: Էդ հատուկա արված, որ ծափահարությունների ալիքը առաջին շարքերից տարածվի վարակի նման մինչև վերջում կանգնած միտինգավորների գոտին: Էդ պատճառովա, որ առաջին շարքերում կանգնածների մեջ միշտ շատ են ելույթ ունեցողի խոսքի հաստատման մասին գոռում ՝՝այո՝՝ կամ ՝՝ոչ՝՝ բառերը՝ կախված նրանից, թե ինչ տեսակ հարցադրումներա անում ելույթ ունեցող հռետոր - դեմագոգը ամբոխի առաջ: Հարցադրումները մաքսիմալ հասկանալի են, բանալ ու պարզունակ, որպեսզի ամբոխը ժամանակ չունենա էդ մասին խորությամբ մտածելու: Ամբոխին ասվումա ակնհայտ իրողությունը: Հռետորը երբեք բարդ բաներից չի խոսում ամբոխի առաջ, խոսումա մաքսիմալ պարզ բաներից, որ ամբոխը չխորասուզվի մտածողության հորձանուտների մեջ. մեկ էլ տեսար հասկացավ խաղը, թիկունք դարձրեց ու ցրվեց հրապարակից տներով...
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շվեդիա, Էնշոփինգ
14.09.2108