Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկության պատմության կարևորագույն թվականները

15:37, հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Մարդկության պատմության կարևորագույն թվականները

Հիմնադրություններ, հայտնագործություններ, գյուտեր


     1840 թվական
– Ամերիկացի գյուտարար Սայրուս Մաքքոմիքը ստեղծում է հնձիչ մեքենան` կոմբայնը:

Նույն թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Անդրե Մասոնն ու ֆրանսիացի ժամագործ (ծագումով շվեյցարացի) Աբրահամ Լուի Բրեգեն ստեղծում են էլեկտրական փոխարկիչը:

1945 թվական – Ամերիկացի գյուտարար Ռիչարդ Մարչ Հոեն ստեղծում է տպագրական երթուդարձային մամլակը:

1846 թվական – Ֆրանսիացի մաթեմատիկոս Ուրբեն Ժան Ժոզեֆ Լը Վարիեն ու գերմանացի աստղագետ Յոհան Գոտֆրիդ Հալլեն հայտնաբերում են Նեպտուն մոլորակը:

1847 թվական – Շոտլանդացի մանկաբարձ-գինեկոլոգ ու վիրաբույժ Ջեյմս Յանգ Սիմփսոնը քլորոֆորմով առաջին անգամ ընդհանուր անզգայացում է կատարում:

1848 թվական – Անգլիացի ֆիզիկոս Ուիլյամ Թոմսոնը (բարոն Կելվին) ստեղծում է ջերմաստիճանի թերմոդինամիկական սանղակը:

1849 թվական – Գերմանացի բուսաբան Վիլհելմ Հոֆմեյստերը դնում է բուսական սաղմնաբանության հիմքը:

Նույն թվականին ամերիկացի հիդրոտեխնիկ ու գյուտարար Ջեյմս Ֆրենսիսը ստեղծում է թաթավոր հիդրավլիկ տուրբինը:

1851 թվական – Ֆրանսիացի բժիշկ Կլոդ Բերնարը մարդու լյարդի բջիջներում հայտնաբերում է գլիկոգենը` կենդանական օսլան. Նա «էնդոկրինոլոգիա» գիտության հիմնադիրն է:

Նույն թվականին անցկացվում է հեռահաղորդակցության առաջին ստորջրյա մալուխը:

1856 թվական – Մետալուրգիայի ոլորտի անգլիացի ճարտարագետ-գյուտարար Հենրի Բեսեմերը ստեղծում է այն սարքը, որի միջոցով առանց վառելիքի ծախսի, օդ փչելու միջոցով, հեղուկ թուջը վերածվում է պողպատի, որը հետագայում դառնում է «բեսեմերյան պրոցես» -ի հիմքը:

1859 թվական – Անգլիացի բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը գրում է «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ բարենպաստ տեսակների պահպանումը կյանքի պայքարում» հեղաբեկիչ աշխատությունը:

1860 թվական – Բելգիայում ծնված ու մեծացած ֆրանսիացի գյուտարար Էթիեն Լենուարը ստեղծում է ներքին այրման գազային շարժիչը:

1861 թվական – Ֆրանսիացի փականագործ Պիեր Միշոն ստեղծում է հեծանիվը:

Նույն թվականին ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս Լուի Պաստորն առաջ է քաշում մանրէների ինքնածնության տեսությունը:

1865 թվական – Ավստրիացի կենսաբան և բուսաբան Գրեգոր Յոհան Մանդելը դնում է ժառանգականության տեսության հիմքը. Հետագայում այդ տեսությանը տրվում է նրա անունը («Մենդելիզմ»):

1866 թվական – Շվեդ քիմիկոս, ճարտարագետ և գյուտարար Ալֆրեդ Նոբելը ստեղծում է դինամիտը:

1867 թվական – Անգլիացի խոշորագույն վիրաբույժ ու գիտնական Ջոզեֆ Լիստերը բացահայտում է աննեխության (ասեպտիկա) և հականեխության (անտիսեպտիկա) օրենքները. նա հանդիսանում է վիրաբուժության մեջ ասեպտիկայի և անտիսպտիկայի հիմնադիրը:

1869 թվական – Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնագործում է պարբերականության օրենքը և կազմում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը:

Նույն թվականին ֆրանսիացի գյուտարար Լուի Գիյյոմ Պերոն ստեղծում է շոգեշարժիչային հեծանիվը:

1874 թվական – Գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը հայտնաբերում է «Բազմությունների տեսություն» -ը:

1876 թվական – Գերնանացի ճարտարագետ-գյուտարար Նիկոլաուս Օտտոն, գերմանացի ճարտարագետ, կոնստրուկտոր և արդյունաբերող Գոտլիբ Դալմարն ու Գերմանիայի ավտոմոբիլաշինության ոլորտի պիոներ, գործարար Վիլհելմ Մայբախը ստեղծում են քառատակտ ներքին այրման շարժիչը:

Նույն թվականին շոտլանդացի գիտնական, գյուտարար ու գործարար Ալեքսանդր Բելը ստեղծում է հեռախոսը:

1877 թվական – Ամերիկացի խոշորագույն գյուտարարներից մեկը` Թոմաս Էդիսոնը, ստեղծում է ձայնագրիչը: Մեկ տարի անց նա ստեղծում է էլեկտրական լամպը: Շուրջ 1000 գյուտի հեղինակ այս հանճարն է կառուցել աշխարհում առաջին ջերմաէլեկտրակայանը:

1879 թվական – Գերմանացի հռչակավոր ճարտարագետ, գյուտարար, գիտնական և արդյունաբերող, «Սիմենս» -ի հիմնադիր Վերներ ֆոն Սիմենսը ստեղծում է էլեկտրական լոկոմոտիվը:

1881 թվական – Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Անրի Պուանկարեն մշակում է «Դիֆերենցիալ հավասարումների որակական տեսություն» -ը:

1884 թվական – Ամերիկացի գործարար և գյուտարար, «Իսթմեն Կոդակ» ընկերության հիմնադիր Ջորջ Իսթմենը ստեղծում է լուսանկարչական ժապավենը:

Նույն թվականին ամերիկացի գյուտարար Լյուիս Ուեթերմանը ստեղծում է ինքնահոս գրիչը:

1884 թվականին սահմանվում են Երկրագնդի ժամային գոտիները:

1887 թվական – Գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցը` էլեկտրադինամիկայի հիմնադիրներից մեկը, որի անոնով է կոչվում հաճախության միավորը, փորձով ապացուցում է էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը:

1888 թվական – Բրիտանացի անասնաբույժ ու ճարտարագետ Ջոն Դյունլոպը ստեղծում է հեծանվի անվադողը:

1891 թվական – Ֆրանսիացի ճարտարագետ Ռենե Պանարը ստեղծում է բենզինային շարժիչով ավտոնեքենան:

1892 թվական – Գերմանացի ճարտարագետ և գյուտարար Ռուդոլֆ Դիզելը ստեղծում է դիզելային շարժիչը:

1893 թվական – Ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը պատրաստում է ռադիոանտենան:

1894 թվական – Ֆրանսիացի արդյունաբերող և գյուտարար Էդուարդ Միշլենը ստեղծում է ավտոմոբիլային հանովի անվադողը:

1895 թվական – Ֆրանսիացիներ Լյումիեր եղբայրները Փարիզի Կա****իների բուլվարի «Գրան կաֆե» -ի նկուղում ցուցադրում են «Շարժվող լուսանկարներ» -ը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11310 | 0 | 0
Facebook