Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:13, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ


     """""""""""""""""""""""
     ՆԱՀԱՆՋ ՎԵՐՔՈՎ

Երազում քո ծոցը մտա,
     ուր ծերացած ես մեզ գտա,

չկար կրակ, ջահելություն,
     կար զառամյալ մի տխրություն,

մեզ, երկուսիս բաժին հասած,
     վտանգներով պատուհասած,

փուչ, ձանձրալի մի երկվություն,
     որ աղերս էր, ոչ փրկություն,

հույսն առագաստ չուներ կանչին,
     հավատն էր մեղկ, սերն էր չնչին,

ժամանակը թարս էր հոսում,
     կիրքը մեզ հետ էլ չէր խոսում,

բամբասվում էր տարիք ու փորձ,
     ավաղ, չկար էլ էգ ու որձ,

կար կենդանի երկու դիակ,
     հոգսն էր ժանգոտ, եռանդը՝ փակ․․․

Երբ արթնացա, տեսա, որ ես
     սիրում եմ քեզ առաջվա պես։

Օգոստոս 20, 2017 թ․, Լոս Անջելես։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5056 | 0 | 0
Facebook