Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծիծաղի ալիք պիտի բարձրանա

01:43, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Ծիծաղի ալիք պիտի բարձրանա
     Ծիծաղի ալիք պիտի բարձրանա,
     Որ մի տեղ բախվի տարածուն ափին,
     Քո մեռած խիղճը երբ էլ արթնանա,
     Երնեկ ես տալու ալիքի թափին։
     Հայտնիների մեջ, եղածից բացի
     Լույսի քանակի տարրական բանը,
     Ես քվանտ ասեմ, դու կարծիր կացին,
     Չի շրջանցելու փողոցի շանը։
     Այդ ափին դու չես միայն հարդագող,
     Որ մատնանշես ծեր կառապանին,
     Իրերի շարժից ինչքան էլ դժգոհ,
     Շան կյանք ես ասում քո տառապանքին։
     Ծիրկաթինների հետքն էլ անգոսնես,
     Միահեղ քանի գոյություն ունես,
     Եղածի մասին ինքդ էլ չխոսես,
     Չեղած կշկուռդ ձեռնածուն կտրեց։
     Եվ այս նույն պահին երկու տեղում ես,
     Լույսիդ ցրումից քեզ էլ դա մնաց,
     Ահյակ և աջի ձախորդ շեղումն ես,
     Անցումն անցել ես, թե նոր ես մտած։
     Քնած թե արթուն, նույնն է երևի,
     Խաղք ու խայտառակ էլ երբ ես եղել,
     Հատած ամեն կոն, կարգն է վերևի,
     Ինչ սնամեջ է, դատարկ է էլի։
     Փորձառությունդ այսօր քեզ խաբեց,
     Թեև իմացար, որ բան չգիտես,
     Մեկն իր ծավալով քո կյանքը չափեց,
     Ասես ծակաչք էր, երկդիմի չտես։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6207 | 0 | 0
Facebook