Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սեթևեթ բախտից անվերջ ածանցյալ

22:32, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Սեթևեթ բախտից անվերջ ածանցյալ

Սեթևեթ բախտից անվերջ ածանցյալ,
     Ել ու վարի մեջ այս կյանքդ անցավ,
     Րախճանք, կոչունք, ներկա և անցյալ
     Գեթ մի վայրկյան են, եկան ու անցան:
     Եթե ոչ այսօր, ապա էլ երբեք,
     Յոթ չափելու չէ, թե մեկեն կտրես,
     Նուբարն առաջին պտուղն էր երեկ,
     Ասա, ի՞նչ մնաց, որ պիտի թվես:
     Ղեյլանի ծուխը վաղուց ես թորել,
     Դիմհարի նման որի՞ն չես թովել,
     Ափսո՜ս, գնում ես մի այլ ասպարեզ,
     Լի ձեռքով գուցե, գուցե հենց այնպես:
     Յարաբ կիմանա հարգդ պատվական,
     Առանձին բան չէ, որ շարադրեմ,
     Ներհակն ամենքին՝ ոնց վերջին վկան
     Իր աղունն աղաց, էլ ի՞նչ դրվատեմ:
    
     Նա էս աշխարհին կարգ էր սահմանել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4174 | 0 | 0
Facebook