Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքիան հռչակվել է ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության թիվ 2 դրոշակակիր

13:43, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Թուրքիան հռչակվել է ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության թիվ 2 դրոշակակիր

2015 թվականին տրամադրած մարդասիրական օգնության ծավալով (3, 2 միլիարդ դոլար) Թուրքիան աշխարհում զիջել է միայն ԱՄՆ-ին: 3, 9 միլիարդ դոլար էլ այս երկիրը տրամադրել է տարբեր երկրներում զարգացման ծրագրերի իրականացմանը:


     Թուրքիան միակ երկիրն է, որ 2016 թվականին մարդասիրական օգնություն է ցուցաբերել Մյանմարին, Իրաքին, Պաղեստինին, Եթովպիային, Մակեդոնիային, Էկվադորին և Հայիթիին:

Մարդասիրական օգնության ամբողջ ծավալը կազմել է այս երկրի համախառն ներքին արդյունքի 0, 37 տոկոսը, և դա հիմք է հանդիսացել, որ այն հռչակվի «Աշխարհի ամենաառատաձեռն երկիր»:

Մարդասիրական կազմակերպությունները հատկապես ընդգծել են Հարավային Ասիայում 2004-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո, Պակիստանում 2005-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, 2006-ի լիբանանյան ճգնաժամի, 2008-ի Գազայի ճգնաժամի ընթացքում, 2011-ին Հայիթին ու Չիլին ցնցած երկրաշարժերից ու նույն տարում Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղից, 2011-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից, 2013-ին Ֆիլիպիններին պատուհասած փոթորկից հետո, Լիբիայի և Սոմալիի ճգնաժամերի ընթացքում ցուցաբերված մարդասիրական օգնությունը:

2016-ին Թուրքիան օգնել է Մյանմարին, Իրաքին ու Եթովպիային (երաշտի հետևանքով սովի մատնվածներին), Մակեդոնիային ու Շրի Լանկային (ջրհեղեղներից տուժածներին), Հայիթիին ու Էկվադորին (հզոր փոթորկից ու երկրաշարժից տուժածներին):

Թուրքիան ապաստան է տվել սիրիացի 3 միլիոն փախստականի:

Թուրքիայի Կոոպերացիայի ու կոորդինացիայի գործակալությունն աշխարհի 52 երկրում հաստատված գրասենյակների միջոցով մասնակցում է 140 երկրի զարգացմանn օժանդակող ծրագրերի:

Թուրքիայի` մոտ 700 գործակալություն ունեցող Կարմիր մահիկը ի վիճակի է արտակարգ իրավիճակում միանգամից ընդունել ու կերակրել 300 հազար մարդու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2952 | 0 | 0
Facebook