Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞ւ են «ասպիրին»-ին այդ անունը տվել

23:24, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչո՞ւ են «ասպիրին»-ին այդ անունը տվել

«Ասպիրին» -ը ացետիլսալիցիլաթթու է, բայց մեզ այս դեղամիջոցը «ասպիրին» անվամբ է հայտնի, և այդ անունը դեղամիջոցին 1899-ին տվել է գերմանական «Բայեր» դեղագործական ընկերությունը:


     Ընկերության աշխատակից Ֆրիդրիխ Հոֆմանը կարողանում է ընկերության լաբորատորիայում «ացետիլսալիցիլաթթու» սինթեզել և այն փորձարկել սուր հոդատապ ունեցող հոր վրա: «Aspirine» -ի «A» -ն «ացետիլացում» երևույթի նախածանցն է, «spir» -ը «Spiraea ultaria» բույսից ստացված թթվի անվան կրճատ ձևը, իսկ «ine» -ը հավելվել է «A» -ին և «spir» -ին, որպեսզի ցույց տրվի, որ այն ազոտ պարունակող, բուսական ծագում և հիմնային հատկություն ունեցող օրգանական միացություն է (ալկալոիդ):

«Սալիցիլաթթու» անվան հիմքում լատիներեն «salix» -ն է, որը «ուռենի» է նշանակում: Առաջին անգամ ուռենու կեղևից է ասպիրին ստացվել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4853 | 0 | 0
Facebook