Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանձնարարվել է պետրաստել ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
21:37, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Հանձնարարվել է պետրաստել ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը հանձնարարել է «Երևաննախագիծ» ընկերության հետ համատեղ պատրաստել ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ, որոնք կներկայացվեն միջազգային բոլոր այն համաժողովներում, որոնց ակտիվ մասնակիցն է լինում նաև Երևանի քաղաքապետարանը:

#ՏարոնՄարգարյան. «Մենք ունենք բազում ծրագրեր, որոնց մասին տեղյակ չեն պոտենցիալ ներդրողները: Մինչդեռ առաջին հերթին հենց նրանց պետք է առավելագույնս ներկայացվեն մեր այն ծրագրերը, որոնք ենթադրում են մասնավոր ներդրումների ներգրավում: Ըստ այդմ, ստեղծեք նաև համապատասխան բրոշյուրներ, որոնք կկարողանանք ներկայացնել միջազգային այն համաժողովներում, որոնց ակտիվորեն մասնակցում են մեր ներկայացուցիչները: Բացի այդ, հանրությանը ևս պարբերաբար ներկայացրեք ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հատկապես հաշվի առնելով, որ մեր տեսլականի մեջ ներառված են մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերը»

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1948 | 0 | 0
Facebook