Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյան. «Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը»

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:41, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Տարոն Մարգարյան. «Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը»

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը.

«Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված հսկողության արդյունքում մի շարք տնտեսվարողների ենթարկել ենք վարչական պատասխանատվության, սակայն արդյունքը դեռևս գոհացուցիչ չէ: Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը: Պատկերը պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ուղղությամբ անհրաժեշտ է հստակ, կոշտ քայլեր ձեռնարկել: Այն տնտեսվարողները, ովքեր, խախտելով օրենքի պահանջը, անգամ զգուշացումից հետո չեն կատարում համապատասխան փոփոխություններ, նրանց գովազդային վահանակներն ու ցուցանակները պետք է անմիջապես ապամոնտաժվեն»
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1563 | 0 | 0
Facebook