Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՍԵՐը ԱՐՎԵՍՏ Է` ԲԱՐԴ ու ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ...

15:04, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
ՍԵՐը ԱՐՎԵՍՏ Է` ԲԱՐԴ ու ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ...

Սէրը ԱՐՎԵՍՏ է` բարդ ու անբացատրելի.
    
     Այն մշակված է հախուռն գաղտնիությամբ` գաղտնի տերմիններով.
     Եթե չե՛ս տիրապետում նրա մասնիկներին ու կանոններին, ապա համարիր, որ սիրել չգիտես .
     - ՍԵՐը սիրում է ԼՌՈՒԹՅՈՒՆ, բայց երբեք չի՛ ընդունվում նրա կողմից.
     Եթե ԼՌՈՒԹՅՈՒՆ, ապա իրավունք չունե՛ս խոսելու այդ մասին, այլապես կխախտես այն ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԱՆԴՈՐՐը, որը ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆ Է հանդիսանում սիրո համար` սիրո մեջ .

- Սիրո մասին խոսելիս՝ եղի՛ր զգույշ .
     Ո՛չ թե լեզուդ համարիր քո ՍԻՐՈ ԳՐԻՉը, այլ՝ սիրտդ .
     Ընտրի՛ր ճիշտ տառեր ու կետադրություն, բառերի հարցում էլ՝ եղի՛ր նրբանկատ, որ չվնասես սիրուդ միտքն ու բովանդակությունը.
     Սերը գիտի սպասել, քանի որ նրա մեջ է ամփոփված քո ԱՊՐՈՒՄ - ների կենդանի շունչը .


     Իսկ ՍՊԱՍԵԼ, նշանակում է՝ չհանձնվե՛լ.
     ՍՊԱՍԵԼ, նշանակում է` ՍԻՐԵԼ .


     Եվ միայն սիրո մեջ է արդարացված երկար ՍՊԱՍՈՒՄը .
     Երբ սիրում ես՝ չե՛ս ուզում խոսել այդ մասին, քո փոխարեն խոսում է քո տրամադրությունը, բայց երբ սկսում ես խոսել՝ դժբախտաբար մոռանում ես լռելու մասին .

Սիրելու համար քեզ շատ բան պետք չէ, այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԻՐՏ` մի փոքրիկ օրգան, որն էլ կորոշի քո ԱՊՐԵԼ - ՉԱՊՐԵԼու հարցը ...


     ՍԵՐը ԱՐՎԵՍՏ է`
բարդ ու անբացատրելի.
     Պարզապես պետք է սովորել, թե ինչպես տիրապետել ՍԻՐՈ ԳԱՂԱՓԱՐ - ին ու նրա ՎԵՐԵԼՔ - ի ԱՐՎԵՍՏ - ին, իսկ ՍՈՎՈՐԵԼու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐԵԼ, ՍԻՐԵԼ` ՍԻՐՎԵԼու ՀԱՄԱՐ ...


    
     «Ադամանդե Արցունքներ» - 2006 թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
725 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ