Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտունիկ Քոլեջ-Նախակրթարանի ավարտական միջոցառումը

Mamul.am
Հեղինակ`
Mamul.am
23:28, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Գիտունիկ Քոլեջ-Նախակրթարանի ավարտական միջոցառումը
     Հատկանշական և բաղձալի օր երեխաների համար:
     Այսօր նրանք թերթում են իրենց կյանքի հերթական էջերից մեկը: «Գիտունիկ» մանկապատանեկան քոլեջ-նախակրթարանը հրաժեշտ է տալիս իր 124 շրջանավարտներին: Նախակրթարանը սաների պակաս գրեթե չի ունենում, ներկայումս ուսանում են 240 երեխա: Այստեղ երեխաները համալրում են իրենց մտավոր ունակությունները, ավելի վարժ իմանալով՝ ռուսերեն, անգլերեն, նկարչություն, մայրենի և այլն: Ուսուցչական անձնակազմի բարձր մակարդակի և ուսուցման մեթոդների մատչելիության շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները իրենց երեխաների դաստիարակությունն ու առօրյան վստահում են մեզ: «Իսկապես բազմակողմանի զարգացած և զարգացող երեխաներ են ուսանում մեզ մոտ: Շնորհիվ մեր բազմատեսակ տրամաբանական խնդիրների և խաղերի, այսօր երեխան ո՝չ միայն կարողանում է սովորել ստատիկ դարձած տեսական դասերը, այլ նաև տրամաբանորեն մարզվում է, մտքի ճկունությունն էլ ավելի ընդլայնելով: Շնորհիվ մեր հարգարժան բարերար՝ Հրաչիկ Աբգարյանի, այսօր մենք ունենք մանկապարտեզի համար նախատեսված տարածք, որը դեռևս ավարտուն չէ, ամիսներ անց կհամալրվի բոլոր նորմատիվ պայմաններով: Եվ ահա ոգևորված ենք շատ այն հարցում, որ մեր ուրույն տեղն ենք ունենալու քաղաք Էջմիածնում, շնորհիվ բարին կամեցող մարդկանց, իսկ մենք նույն տրամադրվածությամբ էլ կշարունակենք աշխատել: Այսօր մենք արդեն ճանապարհում ենք մեր փոքրիկ շրջանավարտներին, մաղթելով նրանց հարթ և խաղաղ ճանապարհ իրենց ապագայում, և թո՝ղ նրանց մանկան քրքիջն ու ծիծաղը երբեք չդադարի զվարճացնել մեզ», - իր խոսքում մեջբերեց նախակրթարանի տնօրեն՝ Մարիա Ադամալյանը:
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7358 | 0 | 0
Facebook