Հեղափոխության էյֆորիան կարծես չի դադարում իր ազդեցությունն ունենալ և ընդլայնել սահմանները հատկապես մարզերում։ 《Քաղաքացիական պայմանագիր》 բրենդը ասես թրենդային է և ով որ շուտ կրի նորաոճ տեսականին՝ կդառնա բրենդի հերթական դեմքը։ Հետհեղափոխական ֆոնին գերաճ է նկատվում ինքնակոչերի և ինքնակազմակերպվողների համակարգում։ Այս ալիքը գնաց_գնաց և հասավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք։ Այստեղ կրքերն այրվելու չափ բորբոքվել են, նույնիսկ շրջանառվող լուրերի համաձայն նախկին քաղաքապետ՝ Արամ Հարությունյանի հրաժարականից հետո Նիկոլի դաբրոյով պետք է նշանակվեր համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Վարդենիս քաղաքի բնանիչ Արսեն Ամիրխանյանն, ով զբաղվում է ավտոմասերի և տնտեսական ապրանքների վաճառքով, ոչ այլ ինչ է քան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մտերիմը, վերջինիս խորհրդով ներկայանում է կառավարություն ՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու և առաջարկում իրեն նշանակել այդ պաշտոնում։ Մարզում կատարած հարցումների արդյունքում պարզ դարձավ լուրի իսկությունը, սակայն վերոնշյալ թեկնածուն այդպես էլ դաբրոն չստացավ։
Հաջորդ տարի տեղի կունենա Վարդենիս քաղաքի քաղաքապետի ընտրությունը, ասում են պայքարը թեժ է լինելու։