Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 հետաքրքիր բացահայտում թագուհի Կլեոպատրայի մասին /մաս II/

13:04, շաբաթ, 15 օգոստոսի, 2015 թ.
10 հետաքրքիր բացահայտում թագուհի Կլեոպատրայի մասին /մաս II/

Սկիզբը` այստեղ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     6. Հուլիոս Կեսարի սպանության ժամանակ Կլեոպատրան ապրում էր Հռոմում

Կլեոպատրան Կեսարին միացել է Հռոմոմ մ.թ.ա. 46թ., և նրա ներկայությունն այնտեղ իրական խառնաշփոթ էր առաջացրել: Կեսարը չէր էլ թաքցնում, որ իրենք սիրեկաններ են, և թագուհին անգամ եկել էր արտամուսնական կապից ծնված իրենց երեխայի` Կայսերոնի հետ: Շատ հռոմեացիներ սրերով ընդունեցին այն փաստը, որ Կեսարը Կլեոպատրայի արձանն էր կանգնեցրել Վեներայի տաճարում:

Կլեոպատրան, սակայն, ստիպված էր փախչել Հռոմից, երբ Կեսարին սպանում են հռոմեական սենատում մ.թ.ա. 44թ.: Փախչում է, բայց իր հետքն է թողնում քաղաքում. նրա էկզոտիկ սանրվածքը և մարգարտյա զարդերը դարձել էին Հռոմի նորաձևության անբաժան մասը: Ինչպես ասում էր Ջոան Ֆլետչերը, «հռոմեացի կանայք այնքան շատ էին նմանվել Կլեոպատրային, որ նրանց արձանները սխալմամբ հաճախ ընդունվել են որպես Կլեոպատրայի արձաններ»:

7. Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը հիմնել էին իրենց սեփական խմիչքների ակումբը կամ գինետունը

Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի լեգենդար սիրավեպը սկսվել է մ.թ.ա. 41թ.: Իհարկե սա քաղաքական շահ էր հետապնդում. Կլեոպատրան Մարկոս Անտոնիոսի կարիքն ուներ` իր անձեռնմխելիությունը և Եգիպտոսի անկախությունը պաշտպանելու համար, իսկ վերջինս իր հերթին Կլեոպատրայի միջոցով ապահովում էր իր մուտքը դեպի Եգիպտոսի հարստությունները: Բայց այս ամենի հետ մեկտեղ չի կարելի ժխտել, որ նրանք մեծ համակրանք ունեին միմյանց հանդեպ և սիրում էին միասին ժամանակ անցկացնել: 41-40թթ. ձմռանը Ալեքսանդրիայում, ըստ հնագույն աղբյուրների /Պլուտարքոս «Անտոնիսի կյանքը» /, նրանք ճոխ ու շփացած կյանք են վարել` ընդունելով Դիոնիսոսի և Աֆրոդիտեի դիցական կերպարները և լրջորեն խաղալով այդ դերերը, անգամ ստեղծել են «խմողների ակումբ», որ անվանում էին «Գերագույն կյանք վարողների միություն», որի անդամները գիշերային խրախճանքներ էին կազմակերպում` հաճախ հագեցած սեքսուալ բովանդակությամբ:

8. Կլեոպատրան ռազմածովային պատերազմում նավատորմի առաջնորդ էր

Կլեոպատրան վերջապես ամուսնանում է Մարկոս Անտոնիոսի հետ, ունենում 3 երեխա, բայց նրանց հարաբերությունները Հռոմում դառնում են մասսայական կոնֆլիկտի պատճառ. Անտոնիոսի հակառակորդ Օկտավիանոսը լարվածություն էր ստեղծում` նրան ներկայացնելով որպես երկրի դավաճան, ով գործում էր կնոջ գայթակղության ազդեցությամբ: Հռոմեական սենատը պատերազմ է հայտատարում Կլոպատրայի դեմ, որն իր եզրահանգմանն է հասնում հաջորդ տարի Ակտիումի հայտնի ծովամարտում:

Կլեոպատրան ինքն անձամբ գլխավորում էր տասնյակ եգիպտական ռազմանավեր Անտոնիոսի նավատորմի հետ միասին, բայց Օկտավիանոսի հետ համեմատվել չէին կարող: Ճակատամարտը շուտով վերածվում է փախուստի, և զույգը փախչում է Եգիպտոս:

9. Կլեոպատրան, հնարավոր է, չի մահացել օձի խայթոցից

Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ըստ հայտնի վարկածի, ինքնասպան են եղել Օկտավիանոսի կողմից ջախջախիչ պարտության մատնվելուց հետո: Եթե Անտոնիոսի համար կարելի է հաստատապես ասել, որ մահացու թունավորել էր ինքն իրեն, ապա Կլեոպատրայի ինքնասպանության մեթոդն անորոշ է մնում: Լեգենդի համաձայն` նա մահացել է օձի /եգիպտական կոբրա/` իր ձեռքը խայթելուց: Բայց Պլուտարքոսը նշում է, որ հստակ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել, և ավելացնում է, որ Կլեոպատրան սովոր էր իր մազափնջի մեջ կրելու մահացու թույն ինքնապաշտպանության նպատակով: Ստրաբոնի կարծիքով էլ նա կարող էր հենց այս թույնն օգտագործել:

Ամեն դեպքում պատճառը թույնն է եղել, լինի օձի, թե այլ ծագման:

10. 1963թ. Կլեոպատրայի մասին նկարահանված ֆիլմը ժամանակի ամենաթանկ ֆիլմն էր

Նեղոսի թագուհուն կերպարանավորել են Կլաուդիա Կոլբերտը և Սոֆի Լորենը, բայց նրա ամենահաջողված կերպարը ստեղծել է Էլիզաբեթ Թեյլորը «Կլեոպատրա» պատմական ֆիլմում /1963թ./, որի բյուջեն կազմում էր շուրջ 44 մլն դոլլար, որից միայն 200 հազարը Թեյլորի հանդերձանքի համար է նախատեսված եղել:
     Այն դարձավ ժամանակի ամենաթանկ ֆիլմը, և եթե հաշվի առնենք դրամական միավորի արժեզրկումը, ապա այն պատմության մեջ դեռևս ամենաթանկ ֆիլմն է մնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
18253 | 0 | 0
Facebook