Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՅՐԻԿԻՍ

11:21, pazartesi, 21 ekim, 2019
ՄԱՅՐԻԿԻՍ
    
    
    

Ուզո՞ւմ եք լսե՜լ, թե ամեն անգամ

Ո՞ր բա՜ռն է սիրտը ջերմությամբ լցնում,

Ո՞ր բա՜ռն է լեզուն դարձնում քացրահամ՝

Հո՜ւյս տալիս, ո՜ւժ տալիս, հավա՜տ ներշնչում:


    

Ո՞ր բա՜ռն է սիրտը վերուվար անում,

Ո՞ր բա՜ռն է լա՜ցը սեղմում իր կրծքին,

Ո՞ր բառն է ցավը իր վրա վերցնում

Ու քո փոխարե՜ն բարձրանում խաչին:


    

Ո՞ր բառն է գալի՜ս ինչպես չսպասվա՜ծ

Տա՜ք օրվա նման հայտնվում,

Ո՞ր բառն է քե՛զ Իր գրկի մեջ առա՜ծ

Ոսկորներդ տաքացնում:


    

Դա բա՜ռն է, երբ դե՜ռ այն չարտասանած

Քեզ ներարկում է ո՜ւժ աստվածային,

Աշխարհում եղա՜ծ-չեղածն անտեսած

Քեզ կո՜ւռք է սարքում միջմոլորակային:


    

Քեզ բա՜ռ կոչեցի, Կներե՜ս ինձ Մայր-

Բա՜ռ-Բա՜ր-Մա՜յր- մի Արեգակ,

Քանզի չե՛ս իջնում շուրթերիցս վա՜ր

Եվ միշտ ինձ զգո՜ւմ եմ քո կրծքի մեջ տաք:

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1471 | 0 | 0
Facebook
COMMENT.am