Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխարհահռչակ «պետական դավաճան»-ը

14:44, cuma, 03 mayıs, 2024
Աշխարհահռչակ «պետական դավաճան»-ը

«Պետական դավաճանություն» որակավորմանն արժանի են այն որոշումներն ու գործողությունները, որոնք ծայրահեղորեն ոչ լոյալ են իր երկրի, իր երկրի գլխի, իր երկրի կառավարության կամ նրա ինստիտուտների նկատմամբ: Այս հանցագործությունը հաճախ կապվում է հակառակորդի հետախուզության հետ: Շատ հաճախ դա քաղաքական այնպիսի հանցագործություն է, որն առնչվում է իրենց գործառույթներն իրականացնող քաղաքական իշխանություն ունեցող անձանց նկատմամբ:

Պետական դավաճանության ոլորտում առնվազն ընդգրկում են պետական անվտանգության վրա հարձակումը և հակառակորդի հետախուզության հետ համագործակցությունը: Պետական դավաճանության պարզագույն օրինակներ են հանդիսանում սեփական երկրի դեմ պատերազմին մասնակցությունը, օտար պետության հետ սեփական երկրի դեմ դավադիր համաձայնությունը, պետական հեղաշրջման փորձերը կամ պետության գլխի սպանության փորձերը, խռովության և ապստամբության հրահրումը: Բայց պատմության ընթացքում այս հասկացության ոլորտն ընդարձակվել է՝ ընդգրկելով ամենատարբեր գործողություններ:

«Պետական դավաճանություն» հասկացության կիրառումը հազվադեպ է անաչառ լինում: Դրա կիրառումը հաճախ պայմանավորված է տվյալ ժամանակաշրջանում առկա իրավիճակով (խաղաղ ժամանակաշրջան, պատերազմ կամ անկարգություններ) և, ավելին, հաճախ պայմանավորված է լինում մեղադրյալի կարգավիճակով: Մեղադրանքը նաև կարող է առիթ լինել քաղաքական ընդդիմադիրից ազատվելու կամ հաջողված հեղաշրջումն օրինականացնելու համար: Ի վերջո, պետական դավաճանության մեղադրանքն ինքնին ոչ միշտ է համապատասխանում տվյալ երկրի քրեական հանցագործության կամ իրավախախտման հասկացություններին վերաբերող սահմանումներին, որը կամայական մեկնաբանության հնարավորություն է ընձեռում:

«Պետական դավաճանություն» որակված մեղադրանքի ուժով է ցմահ բանտարկության դատապարտվել Նելսոն Մանդելան: 1963 թվականի հուլիսին ձերբակալվել են Հարավաֆրիկյան Հանրապետության «Աֆրիկայի ազգային կոնգրես» կուսակցության (1912 թվականին հիմնադրված այս կուսակցությունը եղել է Սոցինտերնի անդամ) բոլոր հիմնական ղեկավարները, որոնց թվում նաև Նելսոն Մանդելան և Ուոլտեր Սիսուլուն: Դատարանը վճռել է, որ նրանք բոլորը պետական հեղաշրջում են նախապատրաստել: 1964 թվականին նրանք բոլորը ցմահ բանատարկության են դատապարտվել: Տարիների ընթացքում Նելսոն Մանդելան այս բանտարկյալներից ամենահռչակավորն ու աշխարհին հայտնի ամենահին քաղբանտարկյալներից մեկն ու ապարտեիդի դեմ պայքարի խորհրդանիշ է դարձել է: 1988 թվականին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, իսկ 1990 թվականի փետրվարին նա վերջնականապես ազատ է արձակվել: 1993 թվականին Նելսոն Մանդելան արժանացել է խաղաղության «Նոբել» մրցանակի, իսկ 1994-ին ընտրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ:

Նկարում՝ Նելսոն Մանդելան այրում է ապարտեիդի վարչակարգի կողմից հատուկ սևամորթ բնակչությանը տրվող անձնագիրը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
929 | 0 | 0
Facebook