Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Թափառող ցավ կամ ադամանդի փայլատակում (հատվածներ)

00:30, pazar, 31 mart, 2024
Թափառող ցավ կամ ադամանդի փայլատակում (հատվածներ)
    
    

Հոգին, ինչպես ադամանդը, հարթությունների մի ամբողջ հղկված համակարգ է, որոնցից ցանկացածն ունի իր ուրույն դերը:

Հոգին փորագրողը Կյանքն է` Նորին մեծություն Ճակատագիրը, Դու ես, Ես եմ, շրջապատի Մարդիկ, որոնք կարողանում են տեսնել ադամանդի` հոգու աչքերը շոյող փայլը:

Իսկ հոգիներն այն մարդկանց, որոնք չեն տեսնում ադամանդի յուրօրինակ գեղեցիկ ծիածանը, հղկված չեն: Ու նրանք մնում են որպես ալմաստի չհղկված բեկորներ` ունակ միայն քերծելու այլոց կյանքի պատուհանների ապակիները:


    

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե օրեկան քանի հազար բառ է դուրս գալիս մեր բերանից:

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք մերթընդմերթ արտասանած այն բառերին, որոնք պահանջում են քնքշություն, հարգանք, սեր, ջերմություն, թոթովանք…

Հաշվի առնո՞ւմ եք արդյոք, որ այդ բառերից է ծնվում Հույսը` ապրելու, Հավատը` ապագայի նկատմամբ, Սերը` մերձավորի սրտում…

Մոռանում ենք, որ Մեր հոգին տարիների ընթացքում հղկում են Գեղեցկությունն ու Մաքրությունը, իսկ երբ հասնում ենք դժվար մի պահի, մեզ օգնության է հասնում Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած:


    

Ոչ մի ֆիզիկական ցավ չի կարող համեմատվել հոգեկան ցավի հետ:

Երբ ներաշխարհդ սեղմվում, դառնում է մերկ նյարդերի մի կծիկ:

Երբ սկսում ես ապրել մեկ այլ, օտար կյանքով` շուրջդ տեղի ունեցող իրադարձություններին նայելով կողքից:

Թվում է, թե հոգիդ հեռացել է, բայց դեռ կապված է մարմնիդ հետ մի բարակ, շատ բարակ թելով, որն ամեն վայրկյան կարող է կտրվել, քեզ` հողածին արարածիդ վերադարձնելով հողին:


    

Երբ Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած փաթաթվում է մեզ, դառնում ենք չորս հոգի` այնքան տարբեր, այնքան անկախ մեկս մյուսից, որ չենք կարողանում ղեկավարվել մի հարթության մեջ: Եվ այստեղ արդեն օգնության է հասնում փխրուն ու շուտ վիրավորվող Սիրտը` Իմաստությունը, իսկ նրա հետ հաշվի չնստել արդեն Չենք կարող:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
864 | 0 | 0
Facebook