Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Էշերի երկիրը

Արթ Հով
Автор:
Արթ Հով
21:33, Понедельник, 25 Ноября, 2013 года
     Հնագույն երկիր մի անհայտ հեռվում,
     Ուներ փոքրիկ լիճ ու լեռներ բազում:
     Այդ երկրում ապրում էր տարօրինակ մի ազգ,
     Մի մասն ուներ շատ փող ու չուներ հարգանք,
     Մի մասը` անփող, մի մասը` աղքատ,
     Մի մասը` բարի, մի մասը` տականք:
     Ու հեռուն այդ առանց իր կամքի,
     Մի օր դարձավ երկիր էշերի:
     Ապրում էին այնտեղ էշերն ու մարդիկ,
     Խառնվել էր ամենը,
     Պաշտոն, ժամ ու դիրք:
     Երկրի գլխին մի էշ էր նստել,
     Խելքով իր ոչ մեծ երկրին տիրել:
     Ամեն բան խառն էր այդ երկրում,
     Էշերն` ապրում,
     Մարդիկ` աշխատում:
     Ու տները կամաց-կամաց դառնում էին գոմեր,
     Գոմեր էին դառնում նաև դպրոցներ:
     Մեղմ ասած, վատ էր վիճակը երկրի,
     Տիրակալն ազգին տանում էր անդունդ,
     Թանկացրել ամեն բան՝ հարկ ու սնունդ:
     Ժողովուրդն արդեն հոգնել էր, գժվել,
     Բոլորը տներից փողոցներ ելել:
     Ու մարդկային ամբոխ դատարկ գրպանով,
     Ելել էր դեմ էշերին՝ դատարկ գլխով:
     Ո՞վ կհաղթի բարին, թե՞ չարը,
     Կփոխվի արդյո՞ք էշերի դարը:
    
     Կխնդրեմ կենդանի, որ էշ ես կոչվում,
     Չնեղանաս ինձնից, երբ գրածս կարդաս,
     Միգուցե դու ավելի շուտ հասկանաս:
     Իսկ նրանց հասկանալն, ում էշ կոչեցի,
     Իրոք, տեղիք է տալիս կասկածի:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4650 | 1 | 0
Facebook