Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

Մտածող հայ հասարակություն և ուղղակի այլն:

Արթ Հով
Автор:
Արթ Հով
14:27, Четверг, 21 Июня, 2012 года
Մտածող հայ հասարակություն և ուղղակի այլն:
    
    

    
Հասարակություն. անհատների ամբոխ, որոնցից ամեն մեկն առանձնանում է իր մարդկային ու, ցավոք, նաև ոչ մարդկային էությամբ, մտածելակերպով, բնավորությամբ և շատ այլ հատկանիշներով, որոնք նույն մարդկանց մի մասի կարծիքով շնորհել է Աստված, իսկ մյուս մասի կարծիքով ուղղակի ձեռք են բերել պատահականության սկզբունքով կամ գեներով: Հասարակությունն ինքնին մեկն է, սակայն այն ամբողջական չէ և իր հերթին բաժանվում է այդ մեծ հասարակությունը կազմող այլ փոքր հասարակությունների, որոնցից ամեն մեկն իր հերթին առանձնանում է իր մարդկային և, ցավոք, նաև ոչ մարդկային հատկություններով: Այս հասարակության և դրա բաղադրիչներ փոքր հասարակությունների առաջացման պատճառը հենց մենք ենք. ոմանքս մարդկային մտածելակերպով, իսկ ոմանք էլ մարդկային մտածելակերպով ու կենդանական բնազդով առաջնորդվող էակներ և ուղղակի մարդիկ:

    
Ես ինքս հասարակության մի մասնիկ եմ, որ մտորում է հասարակության որպիսին լինելու մասին: Ես ինքս մարդկային մտածելակերպով առաջնորդվող, իսկ երբեմն, ցավոք, նաև կենդանական բնազդով առաջնորդվող էակ եմ և ուղղակի մարդ: Ուստի, թող չլինի մեկը, որ կմտածի, թե կենդանական բնազդը չի կարող ենթարկեցնել իրեն բնության հստակ ու անխախտ օրենքներին: Մարդկային մտածելակերպի և կենդանական բնազդի հետևանքով մեր ընդունած և չընդունած, մեր մտացածին և ցնորամիտ որոշումների տարբերության և հակասության հետևանքով առաջանում են խնդիրներ`լուծելի և անլուծելի, որոնց հետևանքով ու շնորհիվ ամեն մեկիս հասարակությունը մասնատվում է հենց այն փոքր հասարակությունների՝ իրենց հատուկ մտածելակերպով ու գաղափարներով:

    
Հայաստան. երկիր, որն ունի հազարամյակների պատմություն: Երկիր, որը 2000 տարի առաջ եղել է ծովից ծով և մինչ այսօր մնում է այդպիսին իմ` փառահեղ անցյալի հուշերով ապրող հայրենակիցների մոտ: Ես չկամ այդ հայրենակիցների մեջ, քանզի ես հայ եմ, և ինչպես ամեն մի հայ ասում է «մենք»՝ դրա մեջ չներառելով իրեն, ես էլ կլինեմ սխալական, և շարժվելով մարդկային մտածելակերպի գաղափարներով, ինձ վեր կդասեմ բոլորից, ինչպես ամեն մեկս իր հերթին է անում, բայց դրա հետ մեկտեղ ես կառանձնանամ և կասեմ «ներողություն»:

    
Հայ ժողովուրդ. ազգ, որը տեսել է սպանդ, կոտորած, արտագաղթ և այդ ամենը մի արյունոտ բառով կոչում են ցեղասպանություն: Եվ ամենևին չկա անհրաժեշտություն այս ամենը կարդալով, հասկանալով, հիշելով խղճահարություն հիշեցնող հայացք ընդունել ու նստել, քանզի պետք է կանգնել ու հպարտանալ մի ազգով, որ 1000 տարուց ավելի լինելով օտար ազգերի, այն էլ մահմեդական ազգերի լծի տակ՝ տեսավ և ապրեց ցեղասպանություն և 21-րդ դարում ունի Հայաստանի ազատ, անկախ հանրապետություն:

    
    
    
    
    
    
    
21-րդ դար, Հայաստանի ազատ, անկախ հանրապետություն: Երկիր, որին մենք կոչում ենք ժողովրդավարական, որում, ըստ մեզ, կա ազատ խոսքի իրավունք, իրավահավասարություն և ուղղակի այլն: Պայմանականորեն Հայաստանը բաժանենք երկու մասի՝ իշխանության և հասարակության միջև: Մեզ մոտ հասարակությունը նույնպես բաժանվում է փոքր հասարակությունների, որոնք նույնպես ունեն իրենց հատուկ մտածելակերպ, գաղափարներ և առանձնակի մոտեցում հարցերի լուծմանը: Պայմանականորեն համարակալեմ փոքր հասարակությունները, քանզի մենք՝ հայերս, սիրահար ենք համարակալումների, և փորձեմ բաժանել հասարակությունը՝ ըստ գաղափարների:

    
Առաջին հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր չեն աշխատում կամ աշխատում են, ունեն ընտանիք կամ իրենց շրջապատում մարդիկ, որոնց համար մտահոգ են, և իրենց մտահոգության շնորհիվ տարբեր տեսակի քայլեր են ձեռնարկում և ուղղակի ապրում են հանգիստ՝ առանց հաշվի առնելու շրջապատող հասարակության խնդիրները, որոնք ուղղակիորեն կապված են հենց իրենց որպեսիության հետ: Ուստի, նրանց չի հետաքրքրում ո՛չ հասարակությունը, ո՛չ իշխանությունը, և իհարկե ո՛չ էլ քաղաքականություն ասվածը:

    
Երկրորդ հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր առաջին հասարակության նման են, սակայն տարբերվում են նրանով, որ այս հասարակությունը հետաքրքրված է քաղաքականությամբ, սակայն, ի տարբերություն նախորդ հասարակության, նրանք հասկանում են, որ քաղաքականությունը սերտորեն կապված է իրենց ներկայիս վիճակի և առավել ևս ապագայի հետ:

    
Երրորդ հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր նման են երկրորդ հասարակությանը, սակայն, ի տարբերություն նախորդ հասարակության, հետաքրքրված են քաղաքականությամբ շահադիտական նպատակներով, քանզի չեն գիտակցում և ուղղակի չեն հասկանում, թե ինչ է քաղաքականությունը և թե իրենց գործողությունները, որոնք, ինչպես նշեցի, շահադիտական են, ինչ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական և հասարակական կյանքում դեպքերի զարգացման և առաջընթացի վրա:

    
Համարակալումները կարելի է հասցնել 100-ների և նույնիսկ 1000-ների, սակայն այսօր կարևորեմ հենց այս երեքը: Այսօր Հայաստանի ազատ, անկախ հանրապետությունը գտնվում է քաղաքական սրացումների շրջանում, և կազմվել են բազում քաղաքական ուժեր, որոնց, ցավոք, մի մասը անկախ է մնացած քաղաքական ուժերից: Այս քաղաքական ուժերն էլ իրենց հերթին ուղղակիորեն բաժանվում են երկու խմբի իշխանամետ և ընդդիմադիր, սակայն այսգաղափարների կողքին առաջացել է երրորդ խումբը, որն ուզում է փոխել իշխանությանկառավարման որոշ ձևեր ու որոշումներ, սակայն այս խումբն իրենից չի ներկայացնումքաղաքական ուժ: Ի դեպ, այս երեք խմբերը հատուկ են միայն Հայաստանի ազատ, անկախՀանրապետությանը, քանզի այլ երկրներում այս երրորդ խումբը նույնանում է ընդդիմությանգաղափարի հետ:
Հիմա փորձենք հասկանալ, թե այս երեք խմբերից ամեն մեկը ընդհանուր հասարակությանքանի տոկոսն է կազմում: Հետևելով սոցոլոգիական հարցումներին, բայց, միևույն ժամանակզերծ մնալով հայաստանի ամենահայտնի երևի սոցիոլոգի կարծիքից՝ ստացվում է այսպատկերը.

    
1-ին հասարակություն- 19, 5%

    
2-րդ հասրակություն- 42, 5%

    
3-րդ հասարակություն- 38%

    
Այս միևնույն ժամանակ շատ ու քիչ թվացող 42, 5% կազմող երկրորդ հասարակությունը, ցավոք, նվազում է, երբ հերթը հասնում է գործին: Քանզի ծնվում են խոչնդոտող մի շարքպատճառներ, որոնց թվին են դասվում աշխատանքից հեռացումը, սպառնալիքները, կաշառքը, որն, ըստ իս, ամենացավալին է, քանզի այդ տարբերակում երկրորդ հասարակության մի մասըանցնում է երրորդ հասարակության շարքերը: Ուստի ինչքան էլ բաժանենք, տոկոսայինհարաբերակցությամբ չափենք մարդկային այս խմբերը, միևնույնն է մեր ազատ, անկախհանրապետության այժմ արդեն թվացյալ ժողովրդավարությունը, ազատ խոսքի իրավունքը, իրավահավասարությունը սկսում են շարժվել հակառակ ուղղությամբ և կատարել այլգործառույթներ, և հասարակության այս խմբերը մեկից սկսում են անցնել մյուսի շարքերը՝խաթարելով գործողությունների բնականոն և խելամիտ ընթացքը: Իսկ ովքե՞ր են այս ամենիհեղինակները: Շատերն այս հարցին կպատասխանեն ուղղակի մեկ բառով. իշխանությունը կամընդդիմությունը, սակայն պատասխանը մեծ մասամբ ճիշտ է և մեծ մասամբ սխալ: Քանզի եթեհեղինակներ կարելի է համարել իշխանությանն ու ընդդիմությանը, ապա այդ հեղինակներիգործիքն ու կատարողը անմիջականորեն հենց հասարակության խմբերն են՝ ոմանք ակտիվ, ոմանք պասիվ դրսևորումներով: Սակայն առողջ մտածելակերպ ունեցող հասարակությանդրական կողմերից մեկն այն է, որ այդ հասարակությունն ինքն է ընտրում այն միջավայրն ու այդմիջավայրին հատուկ պայմանները այնտեղ ապրելու համար, և ոչ թե հարմարվելը այնմիջավայրին և պայմաններին, որոնք նախատեսում են հասարակության համար մի խումբ մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ հասարակությանը կամ ուղղակի չենուզում գիտակցել, կամ, ինչն ամենասարասափելին է, չեն ուզում ստեղծել մի միջավայր, որըհարմար չէ հենց իրենց: Իսկ ի՞նչ է մտածում մեր հասարակությունը. թողնե՞լ իշխանությանը իրդիրքում և օգնել նրան շարունակելու իր գործը, թե՞ փոխել իշխանությունը և այն հանձնել առավելուժեղ և առավել մտահոգ անձանց: Այդ հասկանալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են այդանձինք, սակայն առանց այդ անձանց և իրենց քաղաքական ուժերը առանձնացնելու, նրանցբոլորին կոչեմ ընդդիմություն, քանզի խոսքը գնում է ներկայիս իշխանության մնալու կամհեռանալու մասին. թե ով կլինի նրա փոխարեն, դա արդեն գրքի հակառակ կողմն է: Եվ այսպես, մեր հասարակությանը ևս մեկ անգամ բաժանեմ խմբերի:

    
Առաջին խումբը ցանկանում է, որպեսզի փոխվի իշխանությունը, ուստի ընդդիմադիրուժերից մեկի կողմնակիցն է:

    
Երկրորդ խումբը իշխանության կողմնակիցն է, ուստի չի ցանկանում, որպեսզիիշխանափոխություն լինի:

    
Երրորդ խմբի համար էլ ուղղակի միևնույնն է, թե ինչ կլինի, քանզի նրանք կա՛մ ունենաշխատանք, որը կախված չէ իշխանությունից, ըստ իրենց, կա՛մ այն խմբին են պատկանում, որոնք ուղղակի ապրում են՝ մտածելով միայն իրենց մասին, և կրկին կարծում են, որ իրենց հետկապ չունի քաղաքականությունը և ուղղակի այլն:

    
Հիմա հասկանանք, թե այս խմբերից յուրաքանչյուրը մեր հասարակության մեջ քանիտոկոսն է կազմում՝ կրկին հետևելով սոցիոլոգիական հարցումների արդյունքներին և կրկին զերծմնալով Հայաստանի՝ ամենահայտնի երևի սոցիոլոգի կարծիքից: Կստացվի հետևյալ պատկերը.

    
    
Իշխանություն-31%

    
Ընդդիմություն-49, 5%

    
Ուղղակի- 19, 5%

    
    
Սակայն այստեղ առաջանում է հարց. ինչպե՞ս է լինում, որ հասարակության միայն 31%-ն էիշխանության կողմնակիցը, իսկ իշխանությունն արդեն 14 տարի է չի փոխվում: Այդ հարցիպատասխանը կարելի է տալ «ժողովրդավարական» Հայաստանին հատուկընտրակեղծիքներով, ինչը, ցավոք, մեր իրավահավասար երկրում ուղղակի վարկած է, և այնփաստով, որ ընդդիմության 49, 5%-ը բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորմանարդյունքում է հնարավոր: Սակայն, եթե ընդդիմության մեջ դժվար է առանձնացնել խումբ, որնուղղակի է այդ ուժի կողմնակիցը, ապա իշխանության մեջ կարելի է դա անել: Քանզիիշխանության 31%-ի մեջ կան խմբեր, որոնք արդեն հարմարվել են իշխանության ստեղծած միջավայրին և իրենց լավ են զգում այնտեղ: Խմբեր, որոնց համար իշխանական կոչվելն ուղղակիպատիվ է: Խմբեր, որոնք շահադիտական նպատակներով են հայտվել իշխանությանկողմնակիցների շարքում և նորից ուղղակի այլն:Այս խմբերը ուղղակիորեն դասվում են մեր«Ուղղակի» խմբին: Սակայն, կա ցավալի ևս մեկ փաստ, որ ընդդիմության կողմնակիցներիշարքերում նույնպես կգտնվեն ոմանք, որոնց նույնպես պետք է ընդգրկել «Ուղղակի» խմբում:Այս ամենից հետո խմբերը՝ ըստ տոկոսային հարաբերակցության, կունենան հետևյալ պատկերը.

    
    
Ուղղակի-31%

    
Ընդիմություն-45%

    
Իշխանություն-24%
    
    
    
    
Եվ այստեղ առաջ է գալիս մի ցավալի փաստ. մեր հասարակության զգալիմասին ուղղակի չի հետաքրքրում այն ամենը ինչ կատարվում է իրենց շուրջ:Ուստի փորձենք ամեն մեկս հավասարակաշռության բերել մարդկայինմտածելակերպով և կենդանական բնազդով շարժվելու մեր կարողությունները, որպեսզի մեր մտացածին և ցնորամիտ, ընդունած և չնդունած որոշումներիհետևանքով չծնվեն հարցեր լուծելի և անլուծելի, ու մեր սակավաթիվհասարակությունը չմասնատվի տարակարծիք բազմաթիվ փոքրհասարակությունների: Մենք բոլորս հասարակության մի մասնիկն ենք և հենցմենք ենք ընտրում այն միջավայրը`մեզ հարմար պայմաններով, հենց մենք ենքստեղծողը ժողովրդավարական, իրավահավասար, ազատ, անկախՀայաստանի Հանրապետությունը, որտեղ եր երեխաները երջանիկ են ապրելու:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
10811 | 0 | 0
Facebook