Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Հայաստանի ցավը No 1. ԶԼՄ

Արթ Հով
Автор:
Արթ Հով
15:33, Четверг, 21 Ноября, 2013 года
     Կա մի շատ կարևոր խնդիր մեր երկրում, որի մասին մտածում եմ հիմա, բայց որքան խորանում եմ, այնքան չեմ ուզում մտածել դրա մասին:
     ԿԱ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄ:
     Այս հարցի մասին մտածելիս ամենաառաջինը ինքս իմ մեջ՝ իմ իմացած ու դեռ չիմացած գիտելիքներով վերլուծում եմ՝ ինչ է ԶԼՄ ասվածը: ԶԼՄ - ի հիմնական ու կարևորագույն խնդիրներից մեկը հանրությանն օբյեկտիվ և ճշմարտացի ինֆորմացիա հաղորդելն է: Այս խնդրի լուծմանը զուգահեռ, կամա թե ակամա, ծնվում է մեկ այլ խնդիր, կարելի է ասել գերխնդիր՝ հասարակության աշխարհընկալման, քաղաքացիական գիտակցության ձևավորումն ու զարգացումը: Այս կարևորագույն խնդիրը գրեթե անհնար կլինի լուծել որևէ երկրում, եթե ԶԼՄ - ի գերակշռող մասը լինի այս կամ այն համակարգի ձեռքում կատարող: Այս տարբերակում երկրում գերիշխող «չար ուժերը» կարող են հասարակությանը տանել շփոթության, կառավարել յուրաքանչյուր քայլ և նույնիսկ կառավարել հասարակության ոչ մտավորական խավի մտքերը: Այս տարբերակում յուրաքանչյուր ժողովրդավարական հանրապետություն ուղղակիորեն կվերածվի տոտալիտար կամ ավտորիտար հանրապետության: Ցավոք, բերված օրինակները հատուկ են և, ինչու ոչ, բառիս բուն իմաստով նկարագիրն են մեր պետության: Մեր հասարակությանը համախմբող, դաստիարակող, ուղղորդող և մի շարք այլ կարևորագույն գործառույթներ կատարող ԶԼՄ - ն և մի շարք «յանի» լրագրողներ այսօր դարձել են հասարակության քայքայման հիմնական պատճառ: Մի շարք լրատվական կայքեր, թերթեր, հեռուստաընկերություններ պատկանում եմ այս կամ այն քաղաքական գործչին, իսկ մնացածն էլ գտնվում են ուղղակի քրեաօլիգարխիկ ռեժիմի ենթակայության տակ: Մատերի վրա՝ մեկ ձեռքի մատերի, կարելի է հաշվել լրագրողական էթիկայով և մարդկային արժեքներով շարժվող լրագրողներին ու լրատվական համակարգերին:
    
     Հ.Գ. Չհարգելի լրատվական կայքե՛ր, գիտեմ, որ ձեզ դուր է գալիս և փող ու պատիվ է բերում, երբ ձեզ Likeմեջ են անում, բայց գոյություն ունի սահմանադրությամբ հաստատված ԶԼՄ - ի մասին օրենք և լրագրողական էթիկա, որի մասին դուք՝ այդ կայքերում աշխատող լրագրողներ, կամ խառը կայքերից նյութեր ու տարբեր սոցկայքերից օգտատերերի ստատուսներ copy-paste անող բանվորներ, հաստատ չեք կարող տեղյակ լինել: ԵՎ ուրեմն, կամ գնացե՛ք կրթվեք, կամ էլ ձեր երևակայության արդյունքում ծնված հիվանդագին մտքերը, ձեր տերերի փողերով բացած կայքերի միջոցով մի դարձրեք իրականություն՝ փաթաթելով այն ձեր իսկ հայրենակիցների վրա:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4880 | 0 | 0
Facebook