Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Սերժ Սարգսյանի առաջարկած «և…և» տարբերակն այլևս անիրական է

Արթ Հով
Автор:
Արթ Հով
00:14, Четверг, 21 Ноября, 2013 года

Արդեն 20 տարի է ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը եվրոինտեգրումն ու Ասոցացման պայմանագիրն է: Կառավարությունը, ընդունելով մի շարք որոշումներ ամենատարբեր ոլորտներում, փորձում է դրանք համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին՝ նպատակ ունենալով եվրոինտեգրման խնդրի լուծումը դարձնել ավելի դյուրին: Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք օրենսդրական և քաղաքացիական բնույթի փոփոխություններ՝ ուղղված այս նպատակին: Քաղաքացիական հասարակությունն էլ իր հերթին, հարմարվելով իրավիճակին, շարժվում է դեպի Եվրոպա. եվրոպական մտածելակերպ, ստանդարտներ, նորաձևություն, մեքենաներ, և վերջ ի վերջո գենդեր: Եվ վերջապես, երկարատև բանակցություններից հետո Հայաստանը կանգնած է կարևորագույն նպատակի իրագործման ճանապարհի վերջնագծին:

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը էապես փոխեց պատկերացումները Հայաստանի եվրոինտեգրման վերաբերյալ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սարգսյանը հանդես եկավ անսպասելի ու շատերի համար անընդունելի հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանը ցանկություն է հայտնում միանալ Մաքսային Միությանը: Այս իրադարձությանը հաջորդեց քաղաքական ու հասարակական խառնաշփոթ, ինչը պայմանավորված էր դրա անսպասելիությամբ: Իսկ խառնաշփոթն էլ իր հերթին ուղեկցվեց մի շարք թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների տարակարծիք ու հակասական մեկնաբանություններով: Ուշագրավ է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի «Արմնյուզ» -ին տված հարցազրույցը: Խոսելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միության մասին՝ նա մի քանի հայտարարություններ արեց, որոնք ամբողջությամբ հակասում էին նախագահի հայտարարությանը: Ըստ Քոչարյանի՝ չկա որևէ նախադեպ, որ պետությունը չունենալով ընհանուր սահման լինի Մաքսային միության անդամ: Հատկանշական է նաև այն փաստը, որ Քոչարյանի պնդմամբ՝ Մաքսային միությանն անդամակցելը հակասում է որեւէ ազատ առեւտրի գոտու պայմանագրի: Այսինքն, եթե մենք դառնում ենք այդ միության անդամ, մեզ համար փակվում են ազատ առեւտրի պայմանագրերը նաեւ Վրաստանի եւ այլ երկրների հետ: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, նույնպես խոսելով այս մասին, նշեց, որ Մաքսային միությանն անդամագրվելը չի կարող չհակասել եվրոինտեգրմանը, Եվրոմիության հետ Ասոցացման և նրա բաղկացուցիչ մասը կազմող խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրին: Ըստ նախկին արտգործնախարարի՝ այս միությունը ձևավորվում է ուժի կիրառմամբ, իսկ այդ պարագայում այն չի կարող երկար կյանք ունենալ: Մաքսային միությանն անդամագրվելն ունի նաև դրական կողմեր: «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքերով՝
     Մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանում մանր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը կավելանա, իսկ դա պարտադիր պայման է քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար։ Այս հակասական կարծիքներին զուգահեռ նախագահ Սարգսյանը Լեհաստանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանը ցանկանում է առաջնորդվել «և…և» սկզբունքով, այսինքն՝ ընտրելով միաժամանակ և՛ եվրոիտեգրումը, և՛ Մաքսային միությանն անդամագրվելը: Սակայն այս հայտարարությանն ի պատասխան Լեհաստանի նախագահը հայտարարեց, որ չի կարող լինել «և…և» , այլ կարող է գործել միայն «կամ…կամ» տարբերակը: Եվ հենց այստեղ կարելի է հիշել 18-րդ դարի հանճար Գալիանիի խոսքերը. «Խորը գլուխ տալով մեկին, մենք մեջքով շրջվում ենք դեպի մեկ ուրիշը»:

Վերջին ամիսների այս կարևորագույն թնջուկը մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքով կարող է վտանգել Հայաստանի սուվերենությունը: Այն կարող է նաև վտանգել կրկին վերջին ամիսներին բողոքի ալիք բարձրացրած կառավարության որոշումը. այն է «Կենսաթոշակային կուտակային համակարգ» -ին անցնելը: Ըստ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի հայտարարության՝ Մաքսային միությանն անդամագրումը կարող է հանգեցնել միասնական արժութային համակարգի ձևավորմանը: Ինչն էլ իր հերթին կասկածի տակ է դնում «Կենսաթոշակային կուտակային համակարգի» -ի արդյունավետությունն ու հուսալիությունը:

Դեռևս նախատեսվում են մի շարք հանդիպումներ, ուղղված վերը նշված խնդիրների ու հակասությունների կարգավորմանը, մասնավորապես դեկտեմբերի 1-2-ը կայանալիք Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:


    


    


    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4354 | 0 | 0
Facebook