Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ո՞վ գիտի, թե ո՞վ է նա

AMin
Автор:
AMin
13:48, Пятница, 05 Октября, 2012 года
Ո՞վ գիտի, թե ո՞վ է նա
    
    
Ո՞վ գիտի, թե ո՞վ է նա:Ստախոս է, թե՞ ճշմարիտ:Ամեն ինչ կարող է անցնել մտքովդ, բայց ոչ ոք չի կարող կռահել, թե ինչ կա դիմացինիդ մտքում:Ուզում է անել լավություն, թե վատություն: Չգիտես քայլերի հերթականությունը, չգիտես հաջորդ պահին ցած կհրի, թե ձեռքը կմեկնի օգնության:Շրջապատված ես խաբեբաներով, որ կարողանում են աչքերիդ մեջ նայելով ստորաբար ստել, ժպտալ, իբրև թե ոչինչ չի եղել: Ամենավատն այն է, որ մոտ ենք համարում «երկու բառով» լավը դարձած ընկերներին:Այս չար մտքով աշխարհում ամեն ինչն է կապված միմյանց հետ:Ամեն մարդ ոչ թե ինքն է տանում իր Խաչը, այլ այն բարդում ցած ընկածի ուսերին:Կյանքը դարձել է դիմակահանդես չորս կողմդ դիմակով են`պետք է միայն տարբերել մարդկանց:Մոտ ձևացողներից, որոնց նվիրվել ես ու նրանց կողմից վերջին պատասխանը ցավոտ է եղել:Չեմ հասկանում ինչպե՞ս են վատություն անում, խլում ամբողջ ունեցվածքը, թողնում երեխաներին անտուն, առանց ծնողների և գնում եկեղեցի, որպեսզի Տեր Հայրը օրհնի:Աստծուց խնդրում, որ ների կատարած մեղքերը:Իսկ երբ գալիս է վրեժի ժամանակը, նույն անտուն երեխան գիտակցության արշալույսը կորցրած ձեռքերը կեղտոտում է ինչ-որ ոչնչության պատճառով, որը ժամանակին աղավաղել է իր պատկերացումները կյանքի մասին:Իր երազանքները կապված գունավոր ապագայի հետ:Տաս տարեկան երեխան մտածում է տասնութ տարեկանի նման:Նրանց մեղքով դառնում հանցագործ ու կործանում ամբողջ կյանքը:Ուղղակի չեմ հասկանում, ինչպես են մարդիկ գլուխները դնում բարձին ու հանգիստ քնում, իսկ նրանց մեղքով ամեն ինչ կորցրած մարդիկ, ամբողջ գիշեր մտածում են ինչպես գումար վաստակել երեխաներին ապահովելու համար:Միլիոնատերերը դառնում են միլիարդատեր, իսկ սովորական մարդիկ ավելի են սուզվում պարտքերի մեջ ու վերջում…:Նյութականը պաշտող անձինք ամեն ինչ անում են ապօրինի գործեր կատարելու և իրենց ուզածը`իրենցը դարձնելու համար:Մի՞թե, ճիշտ է:Տասնութը լրանալուն պես տղաներին տանում են հայրենիքի պարտքը կատարելու, բայց ինչ պարտք, ինչ թշնամուց պաշտպանել, երբ սպան նավթի մեջ խեղդում է իր զինվորին կամ ծեծելով սպանում, երբ զինվորների հետ վարվում են ինչպես անձնական սեփականություների և ստրուկների նման:Ու չեն պատժվում օրենքի ողջ խստությամբ, բայց երբ զինվորը ծեծում է չափերն անցած հրամանատարին, ու հրամանատարը ստանում է թեթև վնասվածքներ, պարզվում է, որ առավելագույնը 5 տարի ազատազրկում է սպասվում:Փաստորեն պարզվում է վնասվածքներ պատճառողը ավելի շատ է պատժվում, քան զինվորի կյանքը խլողը:Մեր երկրում տիրող օրենքների կողքին շատ մեծ բաց կա…: Իսկ մարդիկ կան, իրենց միակ խնդիրը սուրճ, թե թեյ խմելու պատասխանը տալն է:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4967 | 2 | 0
Facebook