Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Խառնաշփոթ

AMin
Автор:
AMin
20:48, Пятница, 07 Декабря, 2012 года
Խառնաշփոթ

Ամեն ինչ խառն է…:Թե հոգումս, թե կյանքումս ու թե մտքերս:Խառնաշփոթ է հիմա տիրում ամենուր և դա շատ սովորական է դարձել ինձ:Խառնաշփոթ է նաև իմ սենյակում:Ինչու՞…որովհետև հիմա ունակությունս կորցրել եմ, չեմ կարողանում ոչինչ անել:Սենյակիս դուռը բացելուն պես բոլորը սկսում են բղավել, ասում են, -փակի՛ր դուռը:Տալիս եմ ինքս ինձ մի հարց.Ինչու՞ են այդպես բղավում…երևի չեն ուզում տեսնել սենյակիս խառնաշփոթը:Չնայած ես էլ չեմ թողնում ինչ-որ մեկը մտնի ներս և ձեռք տա ինչ-որ իրի:

Խենթացե՞լ եմ…ոչ, ամենևին, ճիշտ եմ ասում:Պահարանս բացելուն պես, միջից դուրս է թափվում իմ վախը:Հայելու առաջ կանգնելիս տեսնում եմ, որ ես կիսատ մարդ եմ, մարմին չունեմ, իսկ հոգիս ուզում է փախչել:Գրասեղանիս վրա շատ թղթեր, տարբեր գրքեր են իրար վրա լցված:Բայց այդ վիճակը չի խանգարում գիշերները հանգիստ քնել:Ինչու՞…որովհետև վերմակիս տակ իմ մեծ սերն է թաքնված, իսկ բարձիս տակ իմ կորած հույսը:Ամուր փաթաթվում եմ իմ սիրով ու գրկում կորած հույսը:Փաթաթվում եմ իմ սիրով ու գրկում կորած հույսս, որ երբեք չկորցնեմ: Սենյակիս չորս պատերի ներսում գտնվում է քեզ, քո հայացքին հիշեցնող ամեն բան:Ինչու՞ հենց հայացքդ, որովհետև…:Քո մասին մտածել, երազել եմ հենց այստեղ, քո մասին խոսել եմ խաղալիքներիս հետ, իսկ նրանք իմ մտորումների և արցունքների լուռ վկան են եղել:

Չեմ կարող որևէ մեկին բացատրել, որ սենյակիս այդ թվացյալ խառնաշփոթը նույն իմ հոգում է տիրում:Բայց օր օրի ավելի եմ զգում քո կարիքը…:Դու հեռու էս, բայց սերս քառապատկվել է, ուզում եմ այնքան բարձր գոռալ, որ լսես հեռվում, բայց…կներես, եթե կխանգարեմ հանգիստդ…:Ի՞նչ անենք, որ դու չգիտես մեկին մեկ գումարելիս ինչ է ստացվում:Դպրոցում 2 կամ 3 ստացող աշակերտներից շատերը վատ են զգում իրենց, որովհետև չգիտեն պատմությունը այդ թվերի մասին:Ես վախենում եմ քո միամիտ հայացքից, քո մեղավոր աչքերից, վախենում եմ կրկին տեսնել ու…:

Ասում են հեշտ ապրելը շատ դժվար է:Իսկ ի՞նչ է հարկավոր մարդկանց, երիտասարդներին հեշտ ապրելու համար:Այս հարցի պատասխանը որոշ չափով գիտեմ, բայց…:

Բայց ոչինչ չասելով`ես անվերջ խոսում եմ:Ժամացույցը անվերջ խնդրում է իրեն իջեցնել պատից, ինչպես որ ես եմ խնդրում հետ վերադարձնել հոգուս աղմկոտ անդորրը:Բայց եթե ժամացույցի այդ ցանկությունն իրագործեմ, արդյոք այն կարող է ետ տալ իր սլաքներն այնպես, որժամերն, որ ետ վերադառնամ անցյալ և նորից զգամ նրա ներկայությունը, լռության մեջ լսեմ նրա ոտնաձաըները, կարողանամ ծրարել սիրտս ու անտես նվիրել:Մի՛ թող, որ վախենամ լռությունից:Չթողնես, որ հոգիս քաղցած հանգչի:Ատում եմ քեզ, բայց պաշտում եմ ԻՆՁ, որ սիրում եմ ՔԵԶ:
     Նյութի աղբյուր`http://aminavagyan.blogspot.com/2012/12/blog-post.html

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3834 | 0 | 0
Facebook