Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ու՞ր ես...

AMin
Автор:
AMin
17:06, Понедельник, 22 Октября, 2012 года
Ու՞ր ես...
     «Սեր չկա, այն հորինել են թույլերը, որ մխիթարեն իրենց, որ ասեն հաջողության փոխարեն սեր ունենք կամ ել հորինել են ուժեղները`պարապ ու անգօրծ պահերին զբաղմունք ունենալու համար»:
     Գիտե՞ս, ինչքան դժվար է չխոսել այն ամենի մասին, որն ինձ անհանգստացնում է:Մտածել անգամ վախենում եմ:
     Գիտե՞ս, ինչքան դժվար է սրտին դեմ գնալ, ինչքան էլ անհնարին լինի, զսպել բարձր բղավելու ցանկությունս:
     Գիտե՞ս, դժվար է պայքարեմ այն ամենի դեմ, որը կենցաղի մասնիկ է դարփել, բայց առանց նրա ու նրա դեմ պայքարել անզոր եմ:
     Գիտե՞ս, դժվար է, երբ դրսում գրկախառնված զույգեր եմ տեսնում:Ինչու՞, չգիտեմ, բացատրել կամ պատճառաբանել թե ինչու՞, դժվարանում եմ:Նույնիսկ դժվար է այս ամենի մասին խոսել:
     Գիտե՞ս, ինչքան դժվար է տեսնել քեզ, անցնել կողքովդ ոչինչ չասելով, միայն հայացքս ներքև անցնում եմ կողքովդ:Քայլերս ասվալտի ճաքերից փախցնելով և միևնույն ժամանակ փոխանցելով քեզ, իմ սիրտը իր ամբողջ էությամբ, որ զգաս, թե ինչքան սեր կա այդ փոքրիկ վայրում:Երկու աչքեր, բայց մի հայացք, որ ամենուր քեզ է փնտրում, որ միայն քեզ է ուզում տեսնել:
     Գիտե՞ս, ինչքան դժվար էր պատկերացնելն անգամ, որ քեզ երեք ամիս չէի տեսնելու, որ արձակուրդները շատ երկար են տևելու:
     Գիտե՞ս, դժվար է կարոտել ու չգտնել այդ հիվանդության համապատասխան բուժումը:
     Գիտե՞ս, դժվար էր համակերպվել այն մտքի հետ, որ էլ քեզ չեմ տեսնելու:Վազել, գրկել, ասել բառեր, որը միայն քեզ համար է պահած, այդ ամենի փոխարեն այնպես անցնել, իբրև թե չեմ նկատել:
     Գիտե՞ս, ինչքան դժվար էր ու ատում էի այն ֆիզկուլտուրայի ժամերը, երբ չկայիր:Ատում էի այն դասամիջոցներնը, երբ միջանցքներում չէի տեսնում քեզ:Սիրտս ուղղակի չեր աշխատում շաբաթ, կիրակի և այն օրերը, երբ դպրոց չէիր գալիս:
     Շատ երկար կարող եմ գրել այն, ինչը որ չեմ ասել անգամ ոչ ոքի:Բայց մի բան չեմ կարող չասել…
     Գիտե՞ս, շատ հեշտ կապվեցի հայացքիդ հետ, այնտեղ այնքան բարություն ու ազնվություն կար, որ անգամ սկսել էի վախենալ:Մտածում էի, որ դու բոլորից տարբեր ես, որ ամենալավ մարդկանցից մեկն ես, որ մեծամիտ չես, չգիտեի վատ կողմեր ունես թե՞ ոչ:Չեմ ճանաչում քեզ թե անտարբեր չեմ, այդ պատճառով չեմ նկատում:Այդ ամենին նպաստեց քո պահելաձևը, որ շատ քչերի մոտ եմ նկատել, բայց տարիքով հասուն տղաների մոտ, իսկ դու բավականին փոքր էիր նմանը լինելու համար:Գիտեիր ամենքին յուրովի մոտենալու ձև, ամենուր քեզ դրսևորելու սահմանները ու քո հայացքները տարբեր մարդկանց նայելու միապաղաղ ժեստերը:Չեմ մոռանա կյանքում քո ինձ տված առաջին բարևը, կամաց ձայնով բարևեցիր ու անցար, իսկ իմ պատասխանը շատ ավելի կամաց էր, բայց սրտիս կողմից բացականչած: Գուցե ապշես, երբ այս ամենը կարդաս, գուցե չհավատաս էլ, որ մանկան նման եմ քեզ սիրում, բայց իրականությունը սա է:Քո մասին կարող եմ անվերջ գրել ու միայն լավը:
     Չմտածեք ես տխուր եմ ո´չ, ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ կարոողանում եմ անկեղծ ու լուռ սիրել:Ոչ մեկին չհաջողվեց էնպես անել, որ հիասթափվեմ քեզանից, քո լռությունը ավելի էր խենթացնում:Չեմ էլ փորձել մոռանալ քեզ, ես միայն սիրել եմ այնքան շատ, որ բոլորն են զգացել, բացի քեզնից:Երկարել է ժամանակը մենության, լռության, սրտիս աշխատանքն արագացել սպասումերով է լցվել, բայց դու չես էլ զգացել:
     Գիտե՞ս, չեմ տխրում քո լուռ ձայնի համար, ես ուրախ եմ, որ անկախ քեզանից ստիպեցիր սիրել`անկեղծ սիրել, չզղջալ անքուն ու անհետ կորած արձունքներիս համար, որովհետև հենց քեզ եմ հանդիպել:Քեզ հետ նույն վայրում գտնվելր ինձ համար ակնթարթթը հավասարվում էր վայրկյանի, վայրկյանը րոպեի, րոպեն ժամերի և այդպես մինչև այս նուն պահը:
     Հնարավոր է օրերից մի օր կարդաս ու չհասկանաս էլ, որ այսքանը հենց քո մասին է, այսինքն`իմ սիրո:Մի՞թե այս ամենը ՄԵՐ մասին է, իհարկե ո´չ.իմ ու քո մասին արգելվում է հոգնակիով խոսել, որովհետև ես ու դու տարբեր ԵՆՔ:Քեզ նմանները ստեղծված չեն ինձ նմանների համար, ինչպես նաև ինձ նմանները ծնված չեն հանձնվելու համար:Ու չգիտես ինչու միշտ խառնվում են անհնարինն ու ցանկալին:
     Գիտեմ, որ քո սերը նույնքան անհնար է, որքան վայրկյանների կանգ առնելը:Իմ երկրորդ նամակից հետո քո լուռ ու դատարկ պատասխանին չէի էլ սպասում:Երևի ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ արարքներից հետո չես ներել »ԻՆՁ«:Բայց որ Սիրում Եմ Քեզ, դա դու արդեն կարդացիր:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8443 | 0 | 0
Facebook