Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Տխրությունս հանում եմ աճուրդի

AMin
Автор:
AMin
13:44, Вторник, 25 Декабря, 2012 года
Տխրությունս հանում եմ աճուրդի
    
ՍԵՐ ու ԿԱՐՈՏ…ահա այն բառերը, որոնք շատերիս ստիպում են այնպիսի քայլեր անել, որոնք չէինք էլ պատկերացնի:Ինքս չեմ սիրում կարոտ բառը, որովհետև ամեն անգամ արտաբերելիս տխրում եմ:Փորձում եմ հասկանալ, թե ո՞վ եմ ես, ինչի՞ համար եմ լույս աշխարհ եկել և ու՞մ համար եմ ապրում:
Մի պահ կա՛նգ առ և ինքդ փորձիր պատասխանել նույն հարցին:
Եկել եմ լույս աշխարհ, որպես երկար սպասված հյուր`հեռանալու պայմանով:Ապրում եմ ծնողներիս, հարազատներիս, ծանոթներիս և այն մարդկանց համար, որոնց մեծ նշանակութություն եմ տալիս, և որոնք մեծ դեր ունեն իմ կյանքում:Եկել եմ լույս աշխարհ որպես հյուր, բայց ինչու՞ եմ այսքան քաղցած…:Հյուրընկալ է կյանքը և հյուրասեր, թույլ է տալիս ինձ օգտվել կյանքի բոլոր բարիքներից, բայց ինչու՞ է սովը այսքան մեծ աղմուկ բարձրացրել հոգումսս:Ինչի՞ պակաս ունի հոգիս…:Իսկ դու՝կարդացողդ, ինչ-որ բանի պակաս ունե՞ս, դու էլ քաղցած էս մնում այն ժամանակ, երբ նստած էս համեղ ուտեստներով լի սեղանի գլխավերևում…:Կյանքը ինձ նստեցրել է ամենապատվավոր տեղում, բայց ինչու՞ եմ այսքան անհանգիստ:Գրիչս անվերջ վեր ու վար տանելով`ինչ-որ բառեր եմ գրում, բայց ինչու՞:Չգիտեմ, ինչու՞ այս ամբողջը սկսեցի գրել «ՍԵՐ ու ԿԱՐՈՏ» բառերով:Ինչու՞ առաջինը սերը առաջ ընկավ, եթե այն հիմա ինձ մետ հերթի մեջ անվերջ գոռգոռում է կարոտից հետո:Ինչու՞ եմ ես մարդկանց մեջ փնտրում մեկին, ում չեմ էլ ճանաչում…:Կարոտում եմ սերս…:
Օր օրի ավելի մեծ ցավ եմ ապրում՝հիշելով, թե ինչպես էի ապրում «մեր սիրով» սակայն…սակայն իմ հորինած, դա իմ հորինած սերն էր, որը իրական էր միայն ինձ համար, որտեղ ապրում էի միայն քեզ հետ, քեզ հետ շնչում արտաշնչում էի, քեզ հետ էի ծիծաղում ու լացում, քո գրկում տաքանում էի, դեմքիդ շոյում, համբուրում էի, շուրթերս քո շուրթերով տաքացնում էի, քեզանով ապրում քեզ հետ քնում և քո կողքին արթնանում էի:Այնքան գեղեցիկ էր մեր սերը, բայց…:
Այսպես էի ուզում ապրել իմ հորինած սերո հեքիաթից դուրս՝ իրականացնելով երազանքներս քեզ հետ, բայց այսօր այդքան ժամանակ չկա երազելու, բոլորս հյուր ենք եկել այս կյանքում, իսկ եթե ձանձրացնենք այդ ցանկություններով և կյանքը հոգնի մեզնից, ստիպված ենք լինելու հեռանալ:Բայց հիմա…հիմա միևնույն է քո սիրտը գրավել և ապրել եմ ուզում:Ես քո պատկերը`իսկական պատկերը աչքերումս արտացոլել եմ ուզում, քո լռությունը հասկանալ եմ ուզում, որկնքի աստղերը ետ բերել և քեզ հետ լուսինը կիսել եմ ուզում:Ես քեզ տեսնելով հուզվել, քո ջերմ խոսքերով ուրախանալ եմ ուզում, քո անկեղծ ժպիտը տեսնել, քո պայծառ դեմքով ուզում եմ շողալ, ուզում եմ մեր փայլը լուսավորի մեր մութ գիշերները:Քեզ համար արտասվել, քեզ հետ բարկանալ, քեզ հետ ուրախանալ եմ ուզում:Առավոտյան քո զանգին սպասել, քո ձայնը լսել եմ ուզում, ես քեզ հետ մտերմիկ խոսել, քեզ հետ միասին երազել, քեզ հետ վազել եմ ուզում դեպի ապագա:
Սակայն առանց քեզ, առանց քո սիրո ես մեռնել եմ ուզում, այլևս առավոտըան լռության մեջ իմաստ փնտրելով և այս դատարկությունը ինչ-որ մեկով լցնել չեմ ուզում:
Հոգնել եմ…հոգնել եմ միայն քո մասին մտածելուց և քեզ հետ իմ ապագան տեսնելու մտքից:Միևնույն է, դու չես վերադառնալու…դու չպետք է վերադառնաս…:

    
Ափիս մեջ նամակի պես ծրարած նվիրում եմ քեզ լռությունս ու մաշված խոսքերս:Բայց այսօր տխրությունս հանում եմ աճուրդի և հետաքրքիր է, թե ինչքան կգնահատես:Կգնահատե՞ս արդյոք, թե՞ ոչ…:Լռում էս դու ու զգում էս իմ լռությունը խոր, բայց կարևորը դա չէ, կարևորը այն է, որ իմ անսահման սերը, սահմանը չանցնի:
    
     Նյութի աղբյուր` http://aminavagyan.blogspot.com/2012/12/blog-post_22.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5518 | 1 | 0
Facebook