Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Ինչ-որ բան ապացուցելու փոխարեն փորձեք երջանիկ լինել

AMin
Автор:
AMin
15:33, Вторник, 02 Октября, 2012 года
Ինչ-որ բան ապացուցելու փոխարեն փորձեք երջանիկ լինել
     Սեր…ընդամենը բառ, որը բոլորը կարող են հնչեցնել իրենց շուրթերից, բայց ոչ բոլորը կարող են զգալ, թե ինչ է այն իրականում:Սերը մարդկային ճակատագրեր է որոշում:Մեկին դժբախտություն պատճառում, մյուսին երջանկություն պարգևում:Սիրո մի քանի ձևեր կան, իսկ մարդկային բնավորությունները բազմաթիվ են ու տարբեր:Սերը գեղեցիկ է այն ժամանակ, երբ ցանկանում էս այն գեղեցիկ տեսնել:Յուրաքանչյուր մարդ սերն արտահայտում և բացատրում է իր զգացածի չափով, իսկ որոշ մարդիկ այնքան են սիրում, որ բացատրելն ուղղակի անհնար է:Հաճելի է զգալ մի բան, որն առաջին հերթին հաճելի զգացմունքներ է պարգևում քեզ, բայց երբ սերդ միակողմանի է կամ չգիտեն քո սիրո մասին, կյանքին ու բոլորին ուրիշ աչքով էս սկսում նայել`ինչ-որ տեղ ուրախ, ինչ-որ տեղ տխուր:Ահավոր է, երբ զգում ես, որ ինչ-որ մեկը կա, բայց նա քո կողքին չէ:Փակված սենյակում մտածում էս, աղոթում նրա համար, խնդրում Աստծուց, որ նա միշտ երջանիկ լինի, այդ կերպ ինքդ էլ երջանիկ կլինես:Շատերը ասում են առաջին սերը ցավոտ է լինում, իսկ մեծերը ասում են`առաջին սերը երբեք չի մոռացվում:Թեկուզ անցնի մի քանի տարի`հիշելով եղած ամեն ինչ, նորից խառնվում է իրար:Եթե ներկայում հիշում էս անցյալիդ սիրուն և ներսոիմդ ոչինչ չի կատարվում, ուրեմն երբեք էլ անկեղծ չես սիրել :«Ա~յ թե հիմա ինչ է կատարվում իմ հոգում, դա միայն ես գիտեմ»:Հեռավորությունն ու ժամանակը մեծ դեր ունեն սիրո հարցում:Շատ զույգեր բաժանվում են միմյանցից`»բանակի»պատճառով, առանց գիտակցելու, որ երկու տարվա դիմաց մի ամբողջ կյանք են նվիրելու միմյանց:Կյանքը նոր փորձություներով և փուլերով է լի:Սիրո ճանապարհին շատերն են սխալվել, պետք է միայն կարոզանալ բոլոր իրավիճակներից ճիշտ ելքով դուրս գալ, զսպել զգացմունքներն ու ցանկությունները:Սիրո համար շատերս կարող ենք զոհողություների գնալ, նույնիսկ անել այն, ինչ ուժերից վեր է:Բայց ցավո´ք, շատ շատերը մտածում են ընդհակառակը:
     Միևնույն է, չեմ կարող հասկանալ այն աղջիկներին, որոնք փողի համար թողնում են իրենց անկեղծ սիրող և համեստ կյանքով ապրող տղաներին ու գնում ինչ-որ շփացածների մոտ, որովհետև կարող են ընկերուհիների մոտ իրեն լավ զգալ`ցույց տալով թանկարժեք նվերները:Եթե սիրում են անկեղծ ու նվիրում են մեկ հատ վարդ, դա կարող է մի ամբողջ կյանք արժենալ, իսկ ու՞մ է պետք թանկարժեք նվերները, որն իրականում ոչինչ չարժեն:Եվ իհարկե, չեմ հասկանում այն տղաներին, ովքեր վազում են գեղեցիկ »արտաքինով« աղջիկների մոտ, նրանց իրենցով անում և մի օր էլ անհետանում:Ցավում եմ, որ այսպիսի երևույթները շատ են:Մի՞թե կարելի է մաքուր զգացմունքնել պղծել, ոչնչացնել ամենավատ արարքներով:Ի՞նչպես կարող էս համբուրել մեկին ում չես սիրում, ում հետ ուղղակի լավ ժամանակ էս անցկացնում:Դա ընդամենը լուռ համաձայնություն է, խոստում, դա ընդամենը անխոս խոստովանություն է:Մի՞թե կա առավել անկեղծ ամաչկոտություն, քան երբ վախվորածությամբ խոնարհում էս հայացքդ`աչքերդ սահում են սիրելիիդ դեմքն ի վար ու կանգ առնում թեթև ժպտացող շուրթերի վրա:Կա՞ նման մի երևույթ, որի մասին չես կարող մտածել առանց վախի:Մի՞թե մարդիկ այդ աստիճան չարացել են:Ի՞նչն է ստիպում`փո՞ղը, թե՞…:Իհարկե գումարի բացը, բայց միայն թուլամորթներին, որոնք վախենում են իրենց համեստ աշխատանքով հասնել բարձունքների:Վազում մեծահարուստների մոտ, առանց մտածելու, թե ինչ են անում իրենց երջանկության հետ:Մարդիկ էլ կան, որոնք ապրում են իրենց ստորացնելով, իրենց չսիրող ամուսինների կողքին և ի՞նչի պատճառով…իհա´րկե, մի միայն հարստության, իսկ երբ մի բան այն չի լինում, ասում են`դժբախտ են:Ամբախտությունը պատում է նրանց`առանց այն էլ կորցրած հոգիները:Ճակատագիր են անվանում նման դեպքերում ու ասում.
     -Ու՞մ է պետք սերը`թուլություն պատճառող զգացմունքը, ապագայից զրկողը, առանց հավատի միայն դատարկ պլաններով ապրելը:Աճուրդի են հանել իրենց`զգացմունցները գնող չի եղել, արտաքին գեղեցկությունը օգնության չի հասել, էժանագին զգացմունքները չեն նկատվել:Վե´ր եղեք ձեր իսկ ստեղծած խաղի կանոններից…ինչ-որ բան ապացուցելու փոխարեն փորձեք երջանկ լինել:
     Սիրող մարդու համար արգելքներ, անելանելի իրավիճակներ, գոռոզություն և հպարտություն գոյություն չունեն:Անգամ սեփական «ես»-ը:
     Վիճելի և նույնքան անվիճելի է սիրո թեման:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6405 | 3 | 0
Facebook