Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Ձեր բիզնեսում անհրաժեշտություն կա փոփոխությունների

Լառա
Автор:
Լառա
15:44, Воскресенье, 03 Июля, 2022 года
Ձեր բիզնեսում անհրաժեշտություն կա փոփոխությունների
     Զգացել եք, որ կա խնդիր ուրեմն շարունակեք կարդալ․
    
     Սեթ Գոդինը նորամուծություն է մտցրել մարքեթինգային ստուգաբանության մեջ, համոզված եմ, որ ընթերցելիս ձեզ նույնպես կգրավի այս նոր 5 պին:
     Մարքեթինգի հիմնաքարերի մասին այստեղ չեմ խոսի, այլ կհուզեմ ձեզ այս մոդելով` «Մանուշակագույն կով», այն ուշագրավ է, նրան տեսնել ցանկացողները պատրաստ են գումար և ժամանակ ներդնել:
    
     Մի քանի պրակտիկ մեթոդ ուշագրավ մարքեթինգով ձեր ապրանքը կամ ծառայությունը օժտելու համար:
    
    
  1. Գտեք ձեր ապրանքը ոչ ձանձրալի դարձնելու միջոց, արեք 10 փոփոխություն, որի շնորհիվ ձեր ապրանքը դուր կգա գնորդին:
  2. Դադարեք զանգվածային մտածողությունը, կենտրոնացեք ամենափոքր շուկայի վրա: Նկարագրեք ապրանքի բացառիկությունը, սկսեք զարմացնել սպառողին:
  3. Մի վախեցեք կրկնօրինակելուց: Մի արեք դա ձեր ոլորտում, գտեք ցանկացած այլ ոլորտ: Ընտրեք բիզնեսի բնագավառ, որը ձանձրալի է, պարզեք, թե ով այնտեղ հիմնական խաղացողը, արեք այն, ինչ նա է անում:
  4. Գերազանցեք ձեր մրցակիցներին: Պարզեք, թե մրցակիցներից ով ունի «սահմանային վիճակում» աշխատելու համբավ` գերազանցեք նրան: Արեք այն ամենը ինչ նա է անում, բայց առավել լավ ու ավելի շատ:
         Կամ փորձարկեք նրա արածի ճիշտ հակառակը:
  5. Պարզեք` այդ ինչն է, որից բիզնեսի ձեր ոլորտում խուսափում են միայն նրա համար, որ ընդունված չէ, ու սկսեք հենց դրանից:

Հարցրեք ինքներդ ձեզ. նորարարություններ չեք անում` վախի, իներցիայի և գուցե այլ պատճառով, հարցրեք ու գտեք լուծումը` ԻՍԿ ԻՆՉՈւ՞ ՈՉ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
951 | 0 | 0
Facebook