Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Սովորություններ, որոնք կօգնեն պահպանել ձեր երիտասարդությունը

Լառա
Автор:
Լառա
20:59, Понедельник, 11 Мая, 2015 года
Սովորություններ, որոնք կօգնեն պահպանել ձեր երիտասարդությունը
     Սովորություն 1. Առավոտյան բարձր տրամադրությամբ արթնանալ, նայել հայելու մեջ, ժպտալ եւ մտածել օրվա անելիքների մասին։ Առավոտյան ժպտալը կարող է դրական տրամադրություն հաղորդել ամբողջ օրվա ընթացքում։
    

Սովորություն 2. Առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք։ Եթե կանոնավոր կերպով հետեւում եք այս կետին, ուրեմն այս միջոցով դուք բարելավում եք օրգանիզմի նյութափոխանակությունը, մարսողությունը եւ ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը։

Սովորություն 3. Շաբաթական երեք անգամ սպորտով զբաղվեք՝ նույնիսկ եթե ուժ ու ցանկություն չունեք կամ վատ եղանակ է դրսում։ Սպորտը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել սլացիկ կազմվածքը, այլեւ բարձրացնում է ձեր տոնուսը։

Սովորություն 4. Գիշերը հաց չուտել։ Սա ամենաօգտակար խորհուրդն է՝ հատկապես 30 տարեկանից հետո։

Սովորություն 5. Քնել երեկոյան տասից ոչ ուշ։ Սա երիտասարդ մնալու ամենակարեւոր նախապայմաններից մեկն է։ Երեկոյան ժամը տասից հետո արտադրվում են գեղեցկության հորմոնները, որոնք ավելի արդյունավետ են ազդում, եթե արտադրվում են մթության մեջ, եւ երբ կինը քնած է։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4520 | 0 | 0
Facebook