Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Դիմանկարային ակնարկ

Լառա
Автор:
Լառա
21:03, Вторник, 28 Ноября, 2017 года
Դիմանկարային ակնարկ

Արմավիրի մարզի Վանանդ գյուղից շատերին հայտնի ռեժիսոր Դիաննա Խլղաթյանը իր աշխատանքային առաջին քայլերը կատարել է Թումո կենտրոնում: Կարևորելով ուսումը և գերազանց առաջադիմություն ունենալով հանդերձ դեռ մանկուց ձգտել է նորարարությունների: Հաճախում է բազմապիսի պարային խմբակների՝ ազգային և արտասահմանյան: Շատ է սիրում երգել, իսկ բանավիճելը համարում է առողջ մտածելակերպի գրավական: Բազմապիսի հանրապետական մրցույթներում բանավեճի արդյունքում հասնել է հաջողությունների:
     Աշակերտական խորհրդի նախագահ դառնալով մեծ ոգևորվածությամբ կազմակերպում է դպրոցականների համար սպորտլանդիաներ` կարևորել ով սպորտային միջոցառումները:
     Թումո տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի մասին լսել էր վաղուց. «Հայաստանի մանուկների հիմնադրամ» ` COAF –ի աջակցությամբ նա և իր դասընկերները դարձան կենտրոնի անդամ:
     Ֆիլմերի ստեղծման աշխատանքը և նկարահանման հրապարակը բավականին գայթակղիչ էր Դիաննայի համար, բայց որ այդքան արագ կարող էր հասնել այնդտեղ և ոչ միայն ծանոթանալ` այլև ֆիլմ նկարել դա նրա համար ևս անակնկալ էր: Տեսախցիկի հետ ծանոթանալով և մասնագիտական աջակցություն ստանալով առաջին քայլերը կատարված էին: Հունվար ամսից սկսելով հաճախել կենտրոն ընդամենը 3 ամսում բոլոր գիտելիքները հասցրել էր սերտել, աշնանը ընկերների հետ մեծ ոգևորությամբ սցենար մշակեց և տեսանկարահանեց: Դիաննան արդեն երրորդ կարճամետրաժ ֆիլմն է նկարահանում և մոնտաժում, իսկ այն հարցին թե մասնագիտական ուղվածությունը արդեն ընտրել է պատասխանում է .

-Դեռ մտադրված եմ Թումոյում շատ բան սովորել, հաջորդ տարի պատրաստվում եմ ծրագրավորման դասընթացների, ֆիլմերի նկարահանումը սիրելով դա չեմ դադարի, հետաքրքրվածություններս այս կենտրոնում առավել մեծացել են` համուզված եմ երկու եղբայրներս մեծանալուն պես անպայաման կհաճախեն ինձ հետ J

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10558 | 0 | 0
Facebook