Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Նիցշե.Այն ինչը քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում

Լառա
Автор:
Լառա
19:01, Вторник, 12 Мая, 2015 года
Նիցշե.Այն ինչը քեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում
     Երբ հեռացար ես սկսեցի միայնակ ապրելու, կրկին քայլելու՝տեղից շարժվելու փորձեր անել: Ես սովորեցի չերազել քո մասին, ջնջել բոլոր հիշողություններն ու նույնիսկ դուրս հանել քեզ իմ ապագայից, թեև դու հավերժ կմնաս անցյալում, անցած օրերում, անցած շաբաթներում, անցած տարվա մեջ: Հենց քո շնորհիվ այնտեղ որտեղ մյուսները հանձնվում էին, ես սեղմում էի ատամներս ու առաջ շարժվում: Այն անդունդները, որոնք ուրիշներին ստիպում էին ետ դառնալ, ես լցնում էի արցունքներով ու լողալով անցնում: Ես մտածում էի բոլորից տարբեր, դրա համար էլ ես ապրեցի տարբեր: Ես կռվել եմ, դրա համար ես հաղթող եմ: Ես չհալեցի այնտեեղ որտեղ երկաթները շիկանում էին, դրա համար էլ ես արժանի եմ: Կար ժամանակ, երբ ինձ թվում էր թե դու սերն ես, այն՝ իրականը, բայց հիմա գիտեմ, որ դու ընդամենը փորձություն էիր, որը ես հաղթահարեցի, որով ես կայունացա, որի շնորհիվ ես ճանաչեցի սեփական ուժիս չափը: Հիմա ես գիտեմ, որ դու ինձ պետք չես երջանիկ լինելու համար, այն իմ մեջ է: Դու ինձ պետք չես սիրելու համար, սերը ևս իմ մեջ է: Դու ինձ պետք էիր միայն ուժեանալու համար և հիմա այդ ուժը նույնպես իմ մեջ է, հետևաբար դու տվել ես ինձ այն ամենը ինչ կարող էիր, ես այնքան լիքն եմ, ինչի համար շնորհակալ եմ քեզ և արդեն ազատ քեզանից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6772 | 0 | 0
Facebook