Սրտիդ թողանքն է տարածական չափ,
Ինձնից հեռու ես քանի գրկաչափ,
Նույն փայլի մեջ ենք՝ երփներանգ սադափ,
Ոչինչ չես լսու՞մ, կծկվում եմ անափ։
Քանի անկյուն եմ այսպես սալարել,
Եվ կուչ գալով եմ իմ մեջ ծվարել,
Այնքան մանրացա, որ անէանամ
Եվ բան չփոխվեց․․․տևում եմ սակայն։