Loading...

Articles

Միջնարար

00:57, Thursday, 04 November, 2021
Միջնարար
    
    
Մի քիչ, մի քիչ, մի գրկաչափ
Իմաց տամ ու․․․ հոգիս,
Թե թունդ ելնեմ, ապա անափ
Ծոցդ խառնեմ ծոցիս։
Տակնուվրա եթե լինեմ
Վեր ու վայրիդ համար,
Փոթոթահամ միտքս շինեմ
Գինու անտակ տակառ։
Էս իմ սղնոց կարոտին եմ
Մի թաս գինի խառնել,
Անքուն, ասա, քեզ ոնց դիմեմ,
Տիկին, հո՞ չեմ հարբել։
Շամանդաղից անբաղադիր
Սերս հլուլե ու տարր,
Թախանձագին ինձ պաղատիր,
Պահեմ մի քիչ դադար։
Ընդհատումը մահ է, գիտե՞ս
Եվ անարցունք ծափեր,
Հուշերիդ մեջ, թե ինձ գտնես,
Ասա, սրտիս չափ էր։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1527 | 0 | 0
Facebook