Loading...

Articles

Անհանձնարարելի

01:02, Thursday, 26 August, 2021
Անհանձնարարելի
    
    
Ամենահայաց, անարժեք բանի փուչը ոչինչն է․ իմ թափուրության կեռմաններից որ ոլորանախշի սեթևեթումը դարձ առար իբրև տպավորության արտաքին մի հետք, ավելածախից երիցս էժան՝ թանկ հիշողություն և սղնոց կարոտ, լեռնանցամեջի անանձուկ հրճվանք, երբ բեկված գալիս, վարանում է ցած լույսի մի ճաճանչ, որ մոլորվել է, քանի գիշերը կույս է տակավին։
Եվ քանի լույսը առնական հանգի վիշապաքաղն է, աստծո մակդիրը Աստղիկի ծոցում, քո աղերսարկուն իր հանդիպակաց էջն է բաժանում մի ներքնաձիգի, որ որպես սկիզբ իրենից ձգվում, տևում է առաջ, գնում է դեպի փոխաբերական ոգու ներշնչում՝ սուր անկյան ցավի կեսին փարվելու սին մտայնությամբ։ Եվ մահից երկար օրն է ծավալվում․․․

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1790 | 0 | 0
Facebook