Loading...

Articles

Վերացարկում եմ պատկերդ ցողին

08:33, Friday, 16 July, 2021
Վերացարկում եմ պատկերդ ցողին
    
Վերացարկում եմ պատկերդ ցողին,
Քեզանով զմայլ՝ էն հարբեցողին,
Ուշաբերում եմ ծովը ալեհույզ,
Ըստ կարգի նաև տաշտաքեր մի հույզ։
Նոր պատրանքներիդ տևելը չափում,
Հափշտակում եմ ո՞ր երկվայրկյանում,
Հանգույցի նման իրար եմ կապում
Ինձ ու քեզ, հոգիս, և․․․ չեմ կայանում։
Չեմ ամբողջանում քո կիզակետում
Էլի ակնբախ, առավել ցայտուն,
Լսածս, անգին, եթե չեմ սերտում,
Չեմ էլ ըմբռնում, թե ինչ եմ կարդում։
Թե հնար լիներ, քեզ կարձակեի,
Որ վերծանեիր արձակս ու էլի
Տաղիս հմայքը շաղոտ չմնար,
Ալեհույզ ծովը և բան չիմանար ։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1418 | 0 | 0
Facebook