Loading...

Articles

Էլի երկինք ես, էլի՝ կորնթարդ

12:00, Tuesday, 13 July, 2021
Էլի երկինք ես, էլի՝ կորնթարդ
    
Էլի երկինք ես, էլի՝ կորնթարդ,
Եվ գոգավոր ես, երբ ես եմ վերում,
Աչքի մի ճպոց և աչքի մի թարթ
Տեղավորում են ինձ քո ստվերում։
Արևի հետ է կյանքս երկարում,
Ապա ամպերն են պատանքս կարում,
Ձեռքս բռնում ես, հետո վարանում,
Ինձ չես դարմանում քո քավարանում։
Քեզ հետ վախվորած դիմում եմ առաջ,
Ծամածռվում եմ հանց մի խեղկատակ,
Քո խաչադուռն եմ հրում անհառաչ
Եվ լաց եմ լինում սրբերիդ տեղակ։
Իմ տարածության երկչափ հատվածում
Ինչ սուր ծայրով ես պատկերս խազում,
Մտքից ներս քանի, այդպես եմ կարծում,
Ուշաթափվում ես և բան չես ասում։

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1357 | 0 | 0
Facebook