Loading...

Articles

Սրտիս ասա, թող չդողա

11:55, Tuesday, 13 July, 2021
Սրտիս ասա, թող չդողա
    
Սրտիս ասա, թող չդողա
Տողագլխիդ հավելվածում,
Թե սիրաջան քոնը չեղա,
Իմը չէի քո հատվածում։
Սրսփոցում սիրտ կոչվածի
Ես ինձ վաղուց եմ կորցրել
Եվ թախիծս եմ այդպես ցրել,
Մտամոլոր որ չհածի։
Թրև չգա հայացքիս պես,
Չամբողջանա առանց պատճառ,
Չանառակի, որ չզսպես,
Չասես՝ սիրո հնավաճառ։
Ասես, արի լրումն առնենք՝
Փուշ ու մրմուռ, սիրտ ու հոգի,
Մթնաթաթախ բեր անրջենք,
Դու՝ մի հոգի, ես՝ անհոգի։

    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1172 | 0 | 0
Facebook