Loading...

Articles

Պարալաքս

15:01, Thursday, 01 July, 2021
Պարալաքս
    
    
Տարածության մի հատվածում
Քո լուսատուն տեղը փոխեց,
Քանի դիտորդ այստեղ ցածում
Շփոթահար էլ չաղոթեց։
Քո հեռացման չափը, գիտեմ,
Սրտիդ հետ ես տարուբերում,
Իմ անկյունից քանի դիտեմ,
Տրոփում ես դեռ եթերում։
Աստղի նման կանխագուշակ,
Մահվան նման լինելիքում,
Երրորդության իմ մանուշակ,
Շունչս ինչու՞ չի հերիքում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1194 | 0 | 0
Facebook