Loading...

Articles

Ընդդիմության հաջողությունը կախված է ակտիվությունից

16:01, Friday, 03 May, 2013
Ընդդիմության հաջողությունը կախված է ակտիվությունից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը Երեւանիավագանու ընտրություններում գլխավորում է կուսակցությանընտրացուցակը, երեկ «Հայելի» ակումբում գնահատելով եզրագծինմոտեցող քարոզարշավի ընթացքը, նշեց, որ այն քաղաքական առումով «բավականին թեժ ստացվեց»


    

Այս ընտրապայքարում շատ հստակ առանձնանում է երկու հիմնականճամբար` իշխանական եւ ոչ իշխանական: Իշխանությունը համարում է, որ ավագանու ընտրությունը պարզ տեղական ինքնակառավարմանմարմնի ընտրություն է։

ՀՅԴ-ն, մտնելով ընտրապայքարի մեջ, խնդիր էր դրել ապացուցելհակառակը` Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են, այլոչ թե ընտրություններ են միայն աղբահանության, վերելակների, շենքերի, ասֆալտապատման, կենցաղսպասարկման հարցեր լուծելու համար։

«Մեր խնդիրն էր ապացուցել, որ այս ընտրությունները միայն այդհարցերը լուծելու կոչված ընտրություններ չեն: Սրանք քաղաքական լուրջնշանակություն ունեցող ընտրություններ են, եւ դրա համար բերում էինքմեր հիմնական փաստարկները ոչ միայն այն առումով, թե Երեւանը որքանմեծ դեր ունի Հայաստանում իր կշռով ու նաեւ բնակչության թվով, այլեւնկատի ունենալով այն հանգամանքը, որ միայն Երեւանի ավագանիում էհաջողվել հասնել 100 տոկոսանոց համամասնականի:

Այսօր մենք այդ ընտրակարգով ենք մտել պայքարի մեջ, հետեւաբար ասել, թե այս ընտրությունները քաղաքական չեն, բացարձակապես չի էլ բխումընտրական օրենքի տրամաբանությունից», - նշեց Ա.Ռուստամյանը։

Դաշնակցության այս մոտեցումն ընկալվել է քաղաքական մյուս ուժերիկողմից եւ ոչ իշխանական ուժերն այժմ գիտակցում են, որ ժողովրդիքաղաքական ակտիվությունից այս ընտրություններում իրենք կշահեն. «Բոլորն են հասկանում, որ ընդդիմության հաջողությունը կախված էակտիվությունից, եւ այն որքան մեծ լինի, ընդդիմադիր ուժերն այնքանկշահեն, եւ միաժամանակ նրանցից յուրաքանչյուրն իր մասով կշահի: Սաբնականաբար այս ընտրություններին հետաքրքրություն է հաղորդել:

Ի վերջո երկրորդ անգամ է Երեւանում ընտրություն կատարվում, եւ եթեհամեմատենք 2009 թվականի հետ՝ էական փոփոխություն կա այդառումով, որովհետեւ որոշ քաղաքական ուժեր, մասնակցելով 2009-իընտրություններին եւ մտնելով ավագանի, հրաժարվեցին ավագանումանդատներից:

Ոմանք էլ մտան ավագանի, բայց քանի որ այնպիսի ճնշված վիճակում էին, որ մեծամասնությունն ի վերջո թելադրում էր ամեն ինչ, նրանց այնտեղլինելը որեւէ կերպ չարժեւորվեց: Հիմա բոլորը հասկանում են, որավագանու մեջ լինելը կարող է հնարավորություն բացել քաղաքականպայքարն իշխանությունների դեմ շարունակելու համար: Մանավանդ որառաջիկա համապետական ընտրությունները սպասվում են ամենաշուտըառնվազն 4 տարի հետո, եւ եթե ինչ-որ բան ցանկանում ենք փոխել, ապադա պետք է անենք այսօր»:

Ըստ Ա.Ռուստամյանի՝ ՀՅԴ-ն առաջիկա ընտրությունները դիտարկում էորպես ընտրողների համար հանրաքվե, հնարավորություն՝ «ոչ» ասելուիշխանություններին. «Ամեն ինչ անում ենք, որ ընտրություններնանվստահության հանրաքվեի տրամաբանությամբ անցկացվեն, որիցկշահի նախեւառաջ ընդդիմադիր դաշտը, եւ ընդդիմադիր դաշտի մեջ էլհատկապես «այո» ասեն Դաշնակցությանը»:

Եթե Դաշնակցությունը հաղթահարի 6 տոկոսանոց արգելքը, սակայնկուսակցության ցուցակը գլխավորողը չդառնա քաղաքապետ, կմնա՞նաշխատելու ավագանիում։

Պատասխանելով այս հարցին, Ա.Ռուստամյանը նշեց. «Մեր քաղաքականղեկավարությունն է գլխավորում այդ ցանկը, որովհետեւ Դաշնակցությանխնդիրը մեկն է. որտեղ էլ նա լինի` հասնել ամբողջականիշխանափոխության երկրում: Դրա համար էլ ամեն բան անում էինք, որնախընտրական դաշինք ձեւավորվեր, եւ այն հանգրվանային պայքարովհասներ հաջողության:

Հանգրվաններից մեկն այս ընտրություններն են, եւ այդ հանգրվանըհասկանալով, ես չեմ կարող մի բան հայտարարել եւ բոլորովին այլքաղաքական կյանքով ապրել: Ուրեմն ես մտել եմ պայքարի մեջ, որդառնամ քաղաքապետ եւ այս իրավիճակը փոխեմ: Եթե դառնամքաղաքապետ, պարզ է, կհրաժարվեմ իմ պատգամավորական մանդատից: Իսկ ավագանիում կաշխատեմ, կախված այն բանից, թե ինչպիսի կազմկձեւավորվի: Մեր նպատակը պահպանելու ենք նույնը` հասնելիշխանափոխության»:

Իսկ ավագանու մանդատները չվերցնելու տարբերակ ընդհանրապեսգոյություն չունի. «Չեմ կարծում, որ չվերցնելու որեւէ խնդիր կա: Բոլորպարագաներում էլ կվերցնենք մանդատները»:

Ընդդիմադիր ուժերը, ըստ Ա.Ռուստամյանի, այժմ արդեն պետք էհայտարարեն, որ ավագանի անցնելուց հետո չեն միանա իշխանությանհետ. «Սա հստակ պետք է ասվի: Պետք է ասեն, որ համագործակցելու ենու իրենց ձայները գումարելու են ընդդիմադիր դաշտում, որ եթեչստացվեց քաղաքապետ փոխել, 50 տոկոս որեւէ ցանկը չունեցավ, դականեն ավագանու ներսում ընդդիմադիր ավագանիների մանդատներըգումարելով եւ ընտրելով արդեն ներսում ընդդիմադիր քաղաքապետ»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1852 | 0 | 0
Facebook