Loading...

Articles

Միահար օրերդ անցնեն

08:00, Saturday, 19 June, 2021
Միահար օրերդ անցնեն
    
Միահար օրերդ անցնեն,
Ոգեշունչ մի երգ կասես,
Բառերդ թևեր կառնեն,
Որ թռչեն, էլ չլռես։
Քեզանով չի վերջանա
Աշխարհիս սուտլիկ խաղը,
Չի գրվի և չես կարդա
Մլմլուն բոցի տաղը։
Եվ ուրիշ քուչով կանցնեն
Քո փառքի պարեկները,
Ով խոսուն և ով անձեն,
Հներից նորեկները։
Մենակիս բարև է տուր,
Եվ ասա, գնաս բարով,
Քո սիրո քանի փետուր
Չփնտրեմ էլ մթարով։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1259 | 0 | 0
Facebook