Loading...

Articles

Քաոսների տեսությունը

23:20, Wednesday, 16 June, 2021
Քաոսների տեսությունը
    
    
Աչքս, նայվածքս ակնարկ չիմանաս,
Քաոսի բերես, որ հետո կեղծես,
Իմ սրտից բացի երկրորդը չունես,
Էս փորձությանը պիտի դիմանաս։
Կրկնակի ճոճք է, դինամիկ ընթացք,
Քո հետագիծը որ չպատճենեմ,
Թարգմանությունը կամ մահ է, կամ կյանք,
Կամ պատից կախված ոսկե անրջանք։
Դու էս թիթեռի էֆեկտը գիտես,
Մի տեղ կարող է թևին տալ, թռչել,
Բայց նույն նկարում ոնց էլ քրքրես,
Շողշողուն սուտն ես գլխիվայր շրջել։
Շփման ուժերը թե չբացառենք,
Ձագարափողի անհատակ խոռում,
Անկումին ում ոնց, որտեղ էլ շարենք,
Միտքը մնում է, արյունն է ծորում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1241 | 0 | 0
Facebook