Loading...

Articles

Փոթորկահույզ ափս գտար ամայի

11:12, Sunday, 16 May, 2021
Փոթորկահույզ ափս գտար ամայի
    
Փոթորկահույզ ափս գտար ամայի․
Խռով սիրտս չի տրոփում նոր սիրով,
Արտահայտիչ քո էսքիզն եմ անարի,
Դեռ պտտում պարփակուղի նույն ծիրով։
Ինչ էլ գրեմ, ինձ քիչ մնաց այս կյանքում,
Անսիրության, ապա սիրո արանքում
Շվարել եմ, կամ վաղուց եմ էլ մոլոր,
Չեմ էլ հիշում հուզված եմ, թե ակնկոր։
Ձաղադեմիս քո ժպիտն է դեղ ու ճար,
Հրապուրիչ լուսինն էլ է աճպարար,
Հմայանքիդ ձեռագիրն եմ ասմունքում,
Քեզ սիրում եմ այս ամենի արդյունքում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1004 | 0 | 0
Facebook