Loading...

Articles

Արմեն Ռուստամյան. Բոլոր դեպքերում ՀՅԴ-ն իր ստացած մանդատները վերցնելու է

17:47, Thursday, 02 May, 2013
Արմեն Ռուստամյան. Բոլոր դեպքերում ՀՅԴ-ն իր ստացած մանդատները վերցնելու է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴԳՄ ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակըգլխավորող Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Երևանի ավագանուընտրությունների մասին:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններ լինելով, առաջիկաընտրությունները բավականին թեժ են լինելու քաղաքական առումով, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկքաղաքական ուժերը մասնակցում են ընտրություններին:

Ըստ նրա՝ իշխանության թեզերից մեկն է՝ ներմուծել գիտակցություն, որառաջիկա ընտրությունները պարզապես ՏԻՄ ընտրություններ են, պետք էլուծվեն աղբահանության, կենցաղ-սպասարկման հարցեր: Ամեն ինչանում են, որպեսզի այս ընտրությունների քաղաքական բաղադրիչընսեմացնեն, որովհետև քաղաքական ակտիվությունը ոչ մի իշխանությանձեռնտու չէ։ Ըստ նրա՝ եթե գործընթացը տեղափոխվում է նեղ հարցերիուծման շրջանակ, ընտրազանգվածը ձևավորվում է խնամիաբարեկամանհարաբերություններով, որտեղ իշխանություններն անգերազանցելի են: Իսկ ՀՅԴ խնդիրը, Ռուստամյանի խոսքերով, հակառակն էր՝ ապացուցել, որ սա միայն այդ հարցերը լուծելու ուղղված ընտրություն չէ:

«Եթե Երևանի նման քաղաքում քաղաքապետ ընտրվի ընդդիմությաններկայացուցիչ, ապա շատ մեծ ճեղք կառաջանա իշխանության մոնոլիտդրվածքի, միահեծան կառավարման դրվածքի մեջ: Այն, ինչ չհաջողվեցանել նախագահականին, կարող ենք անել Երևանում՝ փոխելովքաղաքապետին և ունենալով ընդդիմադիր քաղաքապետ: Ընդդիմադիրքաղաքապետ ունենալով՝ Հայաստանը կշահի։ Մեր կարգախոսը՝ «Երևանփոխիր Հայաստանը», հենց դրան էր ուղղված: Ամեն ինչ անում ենք, որայս ընտրությունները դիտվեն, որպես հանրաքվե, հնարավորություն «ոչ» ասելու իշխանություններին, իսկ ընդդիմադիր դաշտում «այո» ասելուՀՅԴ-ին, որովհետև մեր ծրագրերը կապված են այն լուծումների հետ, որոնք անում ենք տարիներ շարունակ» , - նշեց Արմեն Ռուստամյանը՝հավելելով, որ խնդիր է նաև երկրում ամբողջական իշխանափոխությանհասնելը: Բանախոսը վստահ է, որ ՀՅԴ-ի ծրագրերով դա հնարավոր էիրականացնել:

Հարցին, թե քաղաքապետ չդառնալու դեպքում ՀՅԴ-ն վերցնելո՞ւ է իրմանդատները ավագանու կազմում, բանխոսը պատասխանեց, որքաղաքապետ դառնալու դեպքում կհրաժարվի իր պատգամավորականմանդատից, բայց ավագանու կազմում կաշխատի կազմը պարզ լինելուցհետո: Ըստ նրա՝ բոլոր պարագաներում կվերցնեն մանդատները, ամենամբիոն հնարավոր է օգտագործել: «Ամենափոքրաթիվ ֆրակցիայի համարկա հնարավորություն ստեղծելու քննիչ հանձնաժողով և ղեկավարելուայն», - նշեց նա:


    
    

Բարևը հո Րաֆֆո՞ւնը չէ, Աստծունն է. Արմեն Ռուստամյան

Ամենաառաջին բարև տվողը եղել է Արծվիկ Մինասյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴԳՄ ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակըգլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանիղեկավարած շարժումը կարծես կապվում էր ապրիլի 9-ի հետ, իսկ ՀՅԴ-իխնդիրն այն «երկու ուղղությամբ թափ տալն» էր՝ մղելիշխանություններին զիջումների և երկու տարվա ընթացքում անցումկատարել խորհրդարանական համակարգի՝ նոր ընտրակարգով:

«Ընդդիմությանը պետք է այդ ընթացքում տրվեին լծակներ՝իշխանությանը վերահսկելու համար։ Եվ նաև ասացինք, որկարևորագույն հանգրվան է Երևանը։ Դա պետք է դիտվի պայքարիկարևորագույն մաս: Համաձայն էինք, որ գլխավորի (ՐաֆֆիՀովհաննիսյանը-1in.am) ավագանու ցուցակը և ընդգրկվենք ցուցակով ևայդ կերպ միասնական ցուցակ ձևավորվի, սակայն ասացին, թե ընտրվածնախագահը չի կարող նսեմացնել իր դերը», - հիշեց Արմեն Ռուստամյանը:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի «բարևից» ՝ նա ասաց, որ բարևը հոՐաֆֆո՞ւնը չէ, Աստծունն է: «Եթե այդպես ասենք, ամենաառաջին բարևտվողը եղել է Արծվիկ Մինասյանը, ման էր գալիս, բարև էր տալիս», -նկատեց նա:


    
    

Արմեն Ռուստամյանը Տարոն Մարգարյանին սիրում էմասնավորապես

Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանըչի կարող ձայն հավաքել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակայս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Երևանի ավագանուընտրությունների ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն՝անդրադառնալով Երևանի քաղաքապետի թեկնածու ՏարոնՄարգարյանին:

Բանախոսը նշեց, որ կարելի է մի կողմ դնել բոլոր իշխանականռեսուրսները և տեսնել, թե ինչ ռեսուրս է մնում: «Ընտրում են Տարոնիննշանակող-ազատողին: Ես մարդկանց սիրում եմ, Տարոնին՝մասնավորապես, բայց, ինչպես ասում են, Նիկոլայը պարկեշտ է, ազնիվ, բայց առանց Նատալիայի հարց չի կարող լուծել: Ով ուզում է լինիքաղաքապետը, նախագահականից ինչ ասեն, այնպես էլ կլինի», - կարծիքհայտնեց Արմեն Ռուստամյանը:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4891 | 0 | 0
Facebook