Loading...

Articles

Աղվան Վարդանյան. «ՀՀՇ-ն էլ էր ասում՝ մեր դեմ խաղ չկա»

12:39, Thursday, 02 May, 2013
Աղվան Վարդանյան. «ՀՀՇ-ն էլ էր ասում՝ մեր դեմ խաղ չկա»
    
Այսօր Էրեբունի համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչներին նամակ է ուղարկել. «Մի տեղ չի ասում, որ ես ՀՀԿ-ից, եմ, քվեարկեք ՀՀԿ-ին: Ժողովուրդ, սա կուսակցությունների ընտրություն ա, դուք ձայն եք տալու կուսակցություններին: Մեր երկրում ցավոք նախագահը չի փոխվել: Չի փոխել վարչապետին, որը տապալել է տնտեսությունը: Եթե Երեւանում լինի ընդդիմադիր իշխանություն, քայլ առ քայլ սրանք նահանջելու են: ՀՀՇ-ն էլ էր ասում՝ մեր դեմ խաղ չկա, մենք մինչեւ 2020 թիվը կառավարելու ենք, ո՞ւր են բա հիմա»:

    
Անդրադառնալով ընտրություններին՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Սրանք ընտրության մի ձեւ գիտեն՝ կաշառել, վախեցնել: Այսօր 4 կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն գնում են առանձին ընտրությունների: Եթե ամեն մեկս ունենում ենք ձայներ, ունենում ենք շատ ձայներ, ունենում ենք ընդդիմադիր ղեկավարություն: Դրանք ոչ մի բան են: Մենք ոչ մի կեղծիք էս անգամ թույլ չենք տալու: Եթե մի կուսակցություն ամբողջ իշխանություն իրանն է վերեւից ներքեւ, մեկ ա, լճանալու են, սկսելու են նեխել, իրար են ուտելու, ոնց որ հիմա կատարվում է: Մի անգամ վստահեք ՀՅԴ-ին: Նույն ՕԵԿ- ում մի մարդ է միայն ելույթ ունենում՝ Արմեն Երիցյանը: Դուք Արմեն Երիցյանին չեք ընտրելու: Ընտրելու եք ՕԵԿ-ին: Թող ձեզ չխաբեն: Բոլորը հասկանում են, որ քաղաքական մենաշնորհը չարիք է: Ընդդիմադիր քաղաքապետը չի սպասի, որ նախագահը ասի՝ Տարոն ջան սիրուն չի, նոր տաղավարները քանդեն»:

    
Աղվան Վարդանյանը նաեւ հեգնեց՝ «եթե Տարոնն այդքան լավն էր, ձեր ցուցակում 2-րդ համարն էր, ինչո՞ւ Բեգլարյանից հետո բերեցիք Կարեն Կարապետյանին՝ 5-րդ համարին նշանակեցիք: Որ էդքան լավն էր, էն ժամանակ իրեն բերեիք»: Ապա հավելեց. «Կարեն Կարապետյանն էլ գնաց, նոր ստիպված Տարոնին բերեցիք: Ես ձեզ հավատացնում եմ՝ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չի»:

    
Աղվան Վադանյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ բնակիչներին այսպիսի դեպք պատմեց. «Երեկ Նորքի 7-րդ զանգվածում մեր համախոհ աղջիկները փորձել են ՀՅԴ-ի բուկլետներ բաժանել: Մի ջահել է եկել, թե բա՝ ստեղ բոլորը ՀՀԿ-ական են, խառոշիով ենք ասում՝ թողեք գնացեք: Էսօր գնացինք այդ շենքերը եւ ասեցինք՝ չենք եկել հանդիպման, եկել ենք ասելու՝ մի ջահել, մի թաղի տղա իրան թույլ ա տվել այսպիսի բան ասելու, որոշել է բոլորի անունից ասի, որ ՀՀԿ-ական են, ղալա՛թ ա արել: Ամեն շենքում 60 ընտանիք են ապրում՝ իրենց կենցաղով, արժանապատվությամբ: Եթե նրանց անունից մեկը կարող է այդպիսի հայտարարություն անել, նրանց պետք է հեռացնել ընդհանրապես: Բնականաբար, որեւէ մեկը մոտ չեկավ էդ ջահելներից: Հետո մեր քարոզիչները մտան այդ շենքերը, ազատ մեր քարոզչական նյութերը տարածեցին: Դրանք քաջ են, երբ որ դեմները աղջիկ ա, թույլ մարդ ա, երբ որ մի հոգի ա: 3 տղամարդ պինդ կանգնի, դրանք էդ թաղերից կփախնեն ընդհանրապես»:

    
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ www.aravot.am

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4189 | 0 | 0
Facebook