Loading...

Articles

Գունազարդվող քաղաքամոր համն ու հոտը

18:01, Sunday, 02 September, 2012
Գունազարդվող քաղաքամոր համն ու հոտը

Կեցցե՜ն մայրաքաղաքային արդի իշխանությունները: Նախորդները ևս: Գալիքներն առավել ևս (քաղաքամայրային ավագանին հայտարարվում է խաղից դուրս, զի անունը կա, ամանումը կա ոչ):

Ազնավուրի ազնվակերտ հրապարակում յոթ սարից և տասնյոթ փոսից անդին ապրող նկարիչը «3դ» պատկերն է կերտել: Եռաչափ պատրանք է, նվեր նվիրական` աննկուն երևանաբնակներիս: (Եվ թոզ-դումանը պարուրեց մայր ոստանի երկնակամարը, գույնզգույն մոմպասներ սավառնեցին Մարաշից Վարդաշեն, անթիվ-անհամար անմար փուչիկներ պար բռնեցին Նուբարաշենից Բանգլադեշ, ի վերջո, երազախաբկանքային նախշուն հեղեղը թավալվեց Բաղրամյանից Խանջյան և Տերյանից Թումանյան):
     Այսպիսով` մայրաքաղաքի «քաղաքամայթային» խնդիրները լուծում ենք եռաչափ գուրգուրանքով: Զորօրինակ, երևանցիներս տառապում ենք մետրոպոլիտենի կարոտախտով: Հրաշալի է, «Բաղրամյան» կայարանից մետրոյի գծեր ենք քաշում և վագոններ նկարում: Մինչև Սիլիկյան թաղամաս: Իսկ արտաքնոցային մեր անմար կարոտաբաղձությո՞ւնը: Նկարում ենք գունագեղ արտաքնոցներ, սկսում ենք քաղաքի կրունկ «Աերացիա» թաղամասից և հաղթարշավում մինչև նրա պորտալարը` «Ազնավուրի» հրապարակ:
     Բայց որպեսզի այս ամենն առավել խնդրահարույց լինի, ապահովում ենք բույրերի շքերթը: Զորօրինակ, մետրոյից պիտի մետրոյահոտ արտավիժի: Իսկ արտաքնոցից, հասկանալի է, չմանրանանք: Եվ այսպես, Երևանի խնդիրներն անլուծելի և դարակազմիկ լուծում ենք «3դ» եռաչափ պատկերների օգնությամբ։ Հետո, անշուշտ, այս փորձը կարելի է կիրառել Գյումրիում և Վանաձորում, նաև Թայչարուխում և Տանջլու գյուղերում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4768 | 0 | 0
Facebook