Loading...

Articles

Քանի ուրվագծեմ աղուրները տողիս

18:24, Monday, 18 January, 2021
Քանի ուրվագծեմ աղուրները տողիս
    
Քանի ուրվագծեմ աղուրները տողիս,
Աղի արցունք թափեմ և ածանցեմ դողին,
Երկու անեմ մեկս ու մեջ անեմ հոգիս,
Ժամանակի հարց է, երբ կփարվեմ հողին։
Խոտոր գնամ նույնն են կորություն ու ճկվածք,
Ծղրտոցից հետո ցավից դարձյա՞լ ճչամ,
Նշանառուն էլի անականիս՝ անաչք,
Նշավակել, ապա կրակել է․․․ չկամ։
Ինձ չփնտրեք կյանքի անուր հորձանուտում,
Աղեղնաձև միայն կողաշարս էր ջարդված,
Ձեր հուշերում նայեք՝ երկրամայրն է ուտում
Հանգիս փշրանքները՝ ասույթ ու տաղ, դարձվածք։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2463 | 0 | 0
Facebook