Loading...

Articles

Հարսը դանակահարել է սկեսուրին

00:23, Wednesday, 14 March, 2012
Հարսը դանակահարել է սկեսուրին
     Վանաձորում կենցաղային հողի վրա վիճաբանության ընթացքում մարտի 10-ին, 29-ամյա Վարսիկ Աղաջանյանը դանակը նետել է 72-ամյա սկեսուրի` Օլիկ Ջալալյանի ճակատի ուղղությամբ, որի արդյունքում սկեսուրը ճակատի շրջանում քերծվածք է ստացել

Մեր ունեցած տեղեկություններով, հարսն ու սկեսուրը երկար տարիներ է, ինչ անհաշտ են ապրում, սակայն առաջին անգամ է, երբ վիճաբանության ընթացքում գործի է դրվել դանակը: Վարսիկ Աղաջանյանը մոտավորապես 5 տարի է ինչ հարս է գնացել այդ ընտանիք եւ ունի 4 տարեկան երեխա:

Ընտանիքում սկեսրայրը մահացած է, իսկ ամուսինը երկար տարիներ է, ինչ մեկնել է արտագնա աշխատանքի` Ռուսաստանի դաշնություն:Մեր ունեցած տեղեկություններով, հենց ամուսնու ուղարկված գումարներն էլ պարբերաբար վիճաբանության պատճառ են դարձել: Արտագնա աշխատանքից ուղարկված գումարներին ցանկացել են տիրություն անել, թե’ հարսը, թե’ սկեսուրը, ինչն էլ նման դրսեւորում է ստացել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5521 | 0 | 0
Facebook