Loading...

Articles

Իջեւանում 2 երիտասարդ բռնաբարել են 15 տարեկան աշակերտուհուն

20:53, Wednesday, 21 March, 2012
Իջեւանում 2 երիտասարդ բռնաբարել են 15 տարեկան աշակերտուհուն

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հարակից գյուղերի չափահաս տարիքի 2 երիտասարդներ` 24-ամյա Ա. Վ.-ն եւ Իջեւանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Տ. Ե.-ն բռնաբարել են Իջեւանի բնակիչ, 9-րդ դասարանցի, 15-ամյա մի աշակերտուհու:

Հարկ է նկատել, աղջկա հետ սեռական հարաբերությունը երիտասարդներն ունեցել են աշակերտուհու համաձայնությամբ, իսկ այս գործին ոստիկանությունում ընթացք են տվել, քանի որ աղջիկն անչափահաս է:

Աշակերտուհին բողոքը ներկայացրել է մարտի 11-ին, ըստ որի, ոմն Արմեն իրեն նստեցրել է անհայտ ավտոմեքենա, տարել ավտոպարկի մոտ եւ մեքենայի մեջ բռնաբարել: Սակայն աղջիկն իր կամքով չի դիմել ոստիկանություն, այլ երբ մայրը իմացել է այդ մասին նա է ստիպել աղջկան, որ ոստիկանությունում հաղորդում տա:

Երբ ոստիկանությունը ընթացք է տվել գործին եւ միջոցառումներ ձեռնարկել պարզվել է, որ Ա. Վ.-ից բացի Տ.Ե.-ն նույնպես 2011թ-ի դեկտեմբերին այդ նույն աշակերտուհու հետ գնացել է Իջեւան փողոցում գտնվող «Իսականոց» կոչվող հյուրանոց եւ աղջկա հետ փոխադարձ համաձայնության գալով ունեցել սեռական հարաբերություն:

Մեր տեղեկություններով, աղջիկն Իջեւանից է եւ սովորում է 9-րդ դասարանում, իսկ տղաները հարակից գյուղերից են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
3
14671 | 3 | 3
Facebook