Loading...

Articles

Քիմ Քարդաշյանը երեխա կորդեգրի Հայաստանից

00:37, Sunday, 11 March, 2012
Քիմ Քարդաշյանը երեխա կորդեգրի Հայաստանից

Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երեխա որդեգրել: Այս շաբաթ այդ մասին տեղեկություններ էին տարածել ամերիկյան տաբլոիդները: Ըստ լուրերի` Քիմն արդեն ստացել է անհրաժեշտ տեղեկատվությունը եւ այժմ որոշում է` որ երկրից երեխա որդեգրել, հաղորդում է hollywoodlife.com-ը:

Հնարավոր տարբերակներից են Հայիթին, որտեղ Քարդաշյանը բարեգործական առաքելությամբ է եղել անցած տարի, Չինաստանն ու Հայաստանը:

Հեռուստաաստղի մերձավորները պնդում են, թե Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները ցանկանում է, որպեսզի դուստրը երեխա որդեգրի հենց Հայաստանից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
6290 | 2 | 0
Facebook