Loading...

Articles

Գլխիդ գալով ես դատարկությունը ձանձրույթով լցնում

22:19, Wednesday, 08 July, 2020
Գլխիդ գալով ես դատարկությունը ձանձրույթով լցնում
     Գլխիդ գալով ես դատարկությունը ձանձրույթով լցնում,
     Երբ քո կորուստը մենակ են նշում, պոետի դերում
     Արդեն անմասն ես կնոջ հրճվանքին, ուղեղդ խցկում,
     Հուշերիդ մեջ ես սերն ու շոյանքդ դեռ ուշաբերում։
    
     Հապաղելով ես տարակուսանքդ ասմունքի փոխում,
     Երբ սովորաբար քո տաղիկները ինքդ չես կարդում,
     Ամեն տողի հետ էլ անիմաստ ես հոգուց ներս դոփում,
     Նա ինչ մեղք ունի, որ հայտնվել ես ցավի թակարդում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2051 | 0 | 0
Facebook